Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:
Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը վերաստորագրվել է 2007 և 2017 թվականներին, որի շրջանակներում Հայաստանը ստացել է աջակցություն մի շարք ուղղություններում: Մասնավորապես՝ անձնակազմի պատրաստում և վերապատրաստում, փորձագիտական աջակցություն, ժամանակակից սարքերի և սարքավորումների տրամադրում և այլն: 2021 թվականի դեկտեմբերին կոմիտեն ԱՄՆ ՄԿՀ-ից ստացել է նոր Համաձայնագիր ստորագրելու առաջարկ, որը նախորդ համաձայնագրերով ամրագրված ուղղություններից բացի, ընդլայնում է համագործակցությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով։ Նոր համաձայնագիրը կնպաստի անվտանգության հարցերով առաջավոր փորձի ու գիտելիքների փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ Համաձայնագրով առաջարկվող համագործակցությունն ուղղված է Հայաստանում կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացմանը, անձնակազմի ունակությունների ու կարողությունների զարգացմանը, որը կնպաստի ԱԷԿ-ների շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում, անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացմանը։ Համաձայնագրով ստացված գիտատեխնիկական աջակցությունը կնպաստի ֆիզիկական պաշտպանության, միջուկային զենքի չտարածման երաշխիքների իրականացման, ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակման համար։
RUB | 4.29 | 0.03 |
USD | 387.97 | 0.37 |
EUR | 421.76 | 1.64 |
GBP | 492.84 | 2.53 |
CAD | 284.92 | 0.76 |
JPY | 24.91 | 0.04 |
CNY | 53.64 | 0.01 |
CHF | 426.90 | 0.68 |