Արմինֆո.Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը որոշել է լքել զբաղեցրած պաշտոնը: Այդ մասին նա հաղորդել է Ֆեյսբուքի իր էջում։
«Հարգելի բարեկամներ, որոշել եմ թողնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը՝ բացառապես առաջնահերթ ծրագրերի և նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով։ Ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ՝ տարիների ընթացքում մեր ունեցած գործընկերության և համագործակցության համար: Վստահ եղեք, որ ներկա կարգավիճակում եւս ես շարունակելու եմ աջակցել և առաջ մղել Միության կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերը։ Նրանք մնում են ինձ համար առաջնահերթություն, և ես ջանասիրաբար կաշխատեմ ապահովելու նրանց շարունակական հաջողությունը:
Անցնելով խորհրդատվական աշխատանքի՝ ուզում եմ ընդգծել, որ հասանելի եմ բոլորիդ։ Շարունակենք միասին աշխատել՝ հասնելու մեր ընդհանուր նպատակներին և կարեւոր ազդեցություն ունենալ Հայաստանի զարգացման վրա: Խնդրում եմ լինենք կապի մեջ, եւ դիմեք, եթե որևէ կերպ կարող եմ օգտակար լինել:
Կրկին շնորհակալություն ձեզ վստահության և համագործակցության համար»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Հայկ Չոբանյանը ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնն ստանձնել էր 2022 թվականի հունվարին: 2021 թվականի ապրիլից զբաղեցրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի, իսկ 2019 թվականի փետրվարից ՝ Տավուշի մարզպետի պաշտոնը։
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |