Արմինֆո. Առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 1 մլն զբոսաշրջիկ, ինչը գրեթե 2 անգամ գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն՝ իր ֆեյսբուքյան էջում։
Ավանդաբար, զբոսաշրջիկների առյուծի բաժինը (52% կամ 519 հազար) բաժին է ընկնում ՌԴ քաղաքացիներին, որոնց մեծ տարբերությամբ հաջորդում են զբոսաշրջիկները Վրաստանից՝ 115 հազար (11%), Իրանից՝ 58 հազար(6%), ԱՄՆ - ից՝ 16.6 հազար (2%): Հաշվետու ժամանակահատված Հայաստան են այցելել նաև զբոսաշրջիկներ Ուկրաինայից, Հնդկաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելառուսից, Չինաստանից և այլն:
Ընդ որում, միայն հունիսին Հայաստանում զբոսաշրջիկների թիվը հասել է գրեթե 200 հազարի, ինչը 53,3 տոկոսով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 13% - ով։
Հիշեցնենք, որ ողջ 2022 թվականին Հայաստան է այցելել 1.67 մլն զբոսաշրջիկ, ինչը 2 անգամ գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը ։
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |