Արմինֆո. Իրանը Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակում կսկսի Ադրբեջանի միջոցով։ Այդ մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը՝ ISNA-ի հհետ հարցազրույցում։
"Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման համար մենք օգտվել ենք երկու ուղեգծից՝ Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստան-Վրաստան, և մենք գտնվում ենք վերջնական բանակցությունների և իրականացման գործընթացում",-հայտարարել է նախարարը:
Իրանի էներգետիկայի նախարարը հավելել է, որ Իրանը ձգտում է էլեկտրաէներգիա փոխանակել որոշ հարևանների հետ ՝ առանց վճարելու: "Մոտ ժամանակներս մենք կսկսենք էլեկտրաէներգիայի փոխանակումը Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի միջոցով։ Օրակարգում է նաև Հայաստանի և Վրաստանի տարածքով ռուսական էլեկտրացանցին միանալը", - եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ 2004թ. Թեհրանն ու Երևանը ստորագրել էին 20 տարի ժամկետով գազի փոխանակման բարտերային համաձայնագիր, ըստ որի, Իրանի կողմից արտահանվող գազը կսպառվի Հայաստանի էլեկտրակայանների կողմից, փոխարենը՝ Իրանը էլեկտրաէներգիա կներմուծի Հայաստանից: ՀՀ-ն Իրանից գազ է ներկրում 2009 թվականի կեսերից։ Հայաստանն Իրանի հետ իրականացնում է "գազ էլեկտրաէներգիայի դիմաց" բարտերային գործարքը՝ Իրանից 1 խմ կապույտ վառելիքի դիմաց Հայաստանից 3 կՎտ/Ժ էլեկտրաէներգիա հաշվարկով: Գազի մատակարարումն իրականացվում է Իրան - Հայաստան գազատարով, իսկ էլեկտրաէներգիան Հայաստանից երկու էլեկտրահաղորդման գծերով ուղղվում է Իրան։
RUB | 4.29 | 0.03 |
USD | 387.97 | 0.37 |
EUR | 421.76 | 1.64 |
GBP | 492.84 | 2.53 |
CAD | 284.92 | 0.76 |
JPY | 24.91 | 0.04 |
CNY | 53.64 | 0.01 |
CHF | 426.90 | 0.68 |