Արմինֆո. 2023 թվականի 9 ամիսներին Հայաստանում նվազել են կոնյակի, օղու և գարեջրի արտադրության ծավալները, մինչդեռ, գինու, շամպայնի և վիսկիի գծով աճի երկնիշ ցուցանիշներ են գրանցվել։
Մասնավորապես, ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 13.1 մլն լիտր կոնյակ, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշին զիջում է 22.7 տոկոսով: Թողարկված օղու, լիկյորի և մյուս սպիրտային խմիչքների ծավալները տարեկան կտրվածքով զգալիորեն կրճատվել են՝ 42,4% - ով ՝ կազմելով 853.9 հազ. լիտր, իսկ գարեջրինը՝ 12% - ով ՝ մինչև 21.8 մլն լիտր:
Ընդ որում, խաղողի գինու արտադրության ծավալները հաշվետու ժամանակահատվածում աճել են 23.2% - ով' մինչև 10.2 մլն լիտր, փրփրուն գինիներինը' 49.4% - ով' մինչև 885.8 հազ. լիտր: Աճի առավել բարձր տեմպեր են գրանցում վիսկիի թողարկման ծավալները' 77.8%-ով ' մինչև 481.7 հազ. լիտր:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |