Արմինֆո.2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնանկում՝ պայմանավորված սննդամթերքի 5,2% էժանացմամբ, ոչ պարենային ապրանքների 0,2% թանկացմամբ և ծառայությունների սակագների 2,5% թանկացմամբ, մինչդեռ, մեկ տարի առաջ դիտվել էր 7,2% գնաճ ՝ թե սննդամթերքի, թե ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների, համապատասխանաբար, 7,5%, 7,1% և 6,7% թանկացման արդյունքում։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, 2023 թվականի հունվար-նոյեմբերին սպառողական շուկայում արձանագրվել է 0,1% միջին ամսական գնանկում՝ նախորդ տարվա 0,6% աճի դիմաց։
Տարեկան կտրվածքով(2023թ. հունվար-նոյեմբերին՝ 2022թ. հունվար-նոյեմբերի համեմատ) սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնաճ (մեկ տարի առաջվա 8.7% գնաճի դիմաց), ինչին մեծապես նպաստել են ծառայությունների սակագների 4.6% բարձրացումը, և շատ ավելի թույլ ազդեցություն է ունեցել ոչ պարենային և պարենային ապրանքների, համապատասխանաբար, 1.8% և 0.8% թանկացումը: Որպես համեմատություն նշենք, որ մեկ տարի առաջ, 2022թ. հունվար – նոյեմբերին՝ 2021թ. հունվար-նոյեմբերի համեմատ, արձանագրվել է ավելի բարձր գնաճ՝ 8.7%, որը, հիմնականում, բխել է 12.7%-ով թանկացած սննդամթերքից, ոչ պարենային ապրանքների 7%-ով թանկացումից և ծառայությունների սակագների 5% - ով բարձրացումից։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |