Արմինֆո.Moody’s հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը՝ B2-ից B1՝ կայուն հեռանկարով։
Միաժամանակ Moody's-ը բարձրացրել է վարկարժանության հիմնական գնահատականը (BCA)՝ b2-ից մինչև b1, բարձրացրել է բանկի երկարաժամկետ ազգային արժույթով և արտարժույթով կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ վարկանիշը (CRRs)՝ B1-ից մինչև Ba3, ինչպես նաև բարձրացրել է կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ գնահատումը (CR գնահատական) B1(cr)-ից մինչև Ba3(cr):
RUB | 4.25 | 0.01 |
USD | 387.52 | -0.17 |
EUR | 419.49 | 0.90 |
GBP | 488.39 | 1.65 |
CAD | 284.25 | 0.58 |
JPY | 24.88 | 0.09 |
CNY | 53.65 | 0.06 |
CHF | 427.96 | 0.75 |