Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ԱԱՊՀ (Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ տնտեսական տարվա արդյունքներն ամփոփելու և 2024 թվականի ծրագրերը քննարկելու նպատակով։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, նախարարը մասնակիցներին ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, տնտեսության զարգացման հիմնական միտումներն ու 2024 թ. տնտեսական աճի մարտահրավերները, ընթացիկ ու մշակման փուլում գտնվող խոշոր նախագծերը։
Վահան Քերոբյանն անդրադարձել է նաև ներդրումային և արտահանման քաղաքականությանը, տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, օրենքների կիրարկման խնդիրներին, արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին ու մարտահրավերներին։
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ։
ԱԱՊՀ-ն առաջատար բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում հիմնադրվել է 2000թ. և ներկայումս ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում գործող ավելի քան 175 տեղական և օտարերկրյա փոքր, միջին և խոշոր ընկերությունների շահերը: ԱԱՊՀ-ի նպատակն է խթանել արտաքին և ներքին ներդրումների իրականացումը Հայաստանում և խրախուսել բիզնեսի համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանը։
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |