Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2024 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում 7400 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։ Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:
Ըստ հիմնավորման՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թ. հոկտեմբերի 26-ին կայացած նիստի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել երկու տարի ժամկետով երկարաձգել էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնությունը, որի շրջանակում 2024-2025թթ. ՀՀ սահմանվել է սակագնային քվոտա՝ յուրաքանչյուր տարվա համար, համապատասխանաբար, 8000 հատ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոց։
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |