Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին: 28.11.2023-12.01.2024-ն ընկած ժամանակահատվածում տեղաբաշխվել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 12,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս ժամկետով:
Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասում է. «Գործընկեր «Եվրոթերմ»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը նոր հաջողված փորձառություն է Կոնվերս Բանկի համար: Տեղաբաշխման վաղաժամկետ ավարտը վկայում է պարտքային արժեթղթերի մասով ՀՀ ֆինանսական շուկայում նկատվող պահանջարկի, ինչպես նաև Եվրոթերմ/Նոյան ապրանքանիշերի նկատմամբ վստահության մասին:
Բանկը նպատակ ունի այսուհետ ևս իրականացնել տնտեսության իրական հատվածի ընկերությունների պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում՝ հաճախորդների համարստեղծելով տարբեր ոլորտների ընկերությունների արժեթղթերում ներդրումների, իսկ թողարկող ընկերությունների համար՝ ֆինանսների ներգրավման նոր հնարավորություններ: Կոնվերս Բանկը բաց և պատրաստակամ է այս ծառայությունները մատուցել այն ընկերություններին, որոնք ցանկանում են հայտնվել ֆինանսական շուկաներում, օգտվել դրանց հնարավորություններից և դիվերսիֆիկացնել պասիվների կառուցվածքը: Ընդ որում, թողարկման ողջ գործընթացը՝ փաստաթղթերի հավաքագրմանը աջակցությունից մինչև տեղաբաշխման ավարտ, կկազմակերպվի Կոնվերս Բանկի կողմից՝ այդ թվում թվային նոր տեխնոլոգիաների կիրառմամբ»:
Հայտարարված ձեռքբերման ցածր շեմի (նվազագույնը տասը հատ պարտատոմս՝ յուրաքանչյուրը 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով) շնորհիվ դրանք հասանելի են դարձել ավելի քան 150 ներդրողի: Converse Mobile հավելվածի պարզ օգտագործումն էլ ավելի է հեշտացրել ներդրման գործընթացը: Ընդհանուր առմամբ, պարտատոմսերի ավելի քան 70%-ը տեղաբաշխվել է հավելվածի միջոցով:
Պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա` երկրորդային շուկայում շրջանառելու համար: Որպես պարտատոմսերի շուկա ստեղծող հանդես կգա Կոնվերս Բանկը:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |