Արմինֆո. ՀՀ կառավարությունը մտադիր է կարգավորել ռազմավարական նշանակության ապրանքների արտաքին առևտրի հետ կապված հարցերը: Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հունվարի 31-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Պետական տուրքի մասին" օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
Ինչպես իր ելույթում նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, առաջարկվող փոփոխություններն ուղղված են ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների հետ կապված հարցերի կարգավորմանը, որոնց արտահանումը կարող են իրականացնել բացառապես լիցենզավորված ընկերությունները: Լիցենզիա ստանալու համար նրանք պետք է վճարեն պետական տուրք, որի դրույքաչափերը զգալիորեն կավելանան։ Ներկայացված փաստաթղթի նպատակն է ձևավորել ավելի երկար արտադրական շղթաներ, խթանել և խորացնել տեղում թանկարժեք մետաղների վերամշակման գործընթացը, ստեղծել պայմաններ ավելի բարձր ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրանքի արտադրության և արտահանման համար, այլ ոչ թե՝ հումքի:
Քերոբյանի ասելով, վերջին տարիներին կտրուկ աճել են ոսկու արտահանման ծավալները, եւ այդ պատճառով արտահանող ընկերությունների համապատասխան հարկման անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի երկրի պետական բյուջեն համալրվի այդ աճին համապատասխան: Նախնական հաշվարկներով ՝ պետական տուրքի կիրառմամբ պետական բյուջեն կհամալրվի 10-12 մլրդ դրամով։
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |