Արմինֆո.Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր 2023 թվականի ընթացքում նշանակալի արդյունքների հասնելու և RIA համակարգի բիզնեսի աճին աջակցելու համար:
Արդշինբանկն աշխատում է RIA վճարային համակարգի հետ սկսած 2009 թվականից: 2023 թվականի ընթացքում Բանկը սպասարկել է շուրջ 86,000 հատ փոխանցում:
RIA-ն դրամական փոխանցումների ոլորտում աշխարհի խոշորագույն կազմակերպություններից մեկն է: Համակարգի ծառայությունները հասանելի են աշխարհի շուրջ 160 երկրների 507,000 և ավելի կետերում:
Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (B+ (Positive)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: Բանկը նաև միակ ընկերությունն է Հայաստանում, որ թողարկել է RegS/144A ֆորմատներով եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում։
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |