Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ գործող կառավարությունը կատարել է տնտեսական աճի վերաբերյալ իր նախընտրական խոստումը:
"Մենք 2021թ. նախընտրական շրջանում խոստացել էինք, որ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ենք ապահովելու, ինչը, իհարկե, շատ հավակնոտ ցուցանիշ է: Կարող եմ ասել, որ 2023թ. մեզ հաջողվել է արձանագրել 8,7 տոկոս տնտեսական աճ: Նաև ուզում եմ հիշեցնել, որ 2022թ. տնտեսական աճի ցուցանիշը 12,6 տոկոս էր, նաև եթե նախընտրական տարին էլ հաշվի առնենք, տնտեսական աճի ցուցանիշը 5,6 տոկոս էր: Ըստ էության, նաև 2021թ. ցուցանիշները՝ նույնիսկ հաշվառումով, միջինում ավելի քան կատարել ենք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիրը, որն, իհարկե, համապարփակ ցուցանիշ է, ինչը բոլոր ոլորտների վրա՝ առանց բացառության, ունենում է կոնկրետ ազդեցություն", - հայտարարել է վարչապետը փետրվարի 23-ին կառավարության նիստում, որի ընթացքում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2023 թվականի ընթացքի եւ արդյունքների մասին հաշվետվությունը։
Վարչապետը հիշեցրել է, որ նախորդ տարի բյուջետային եկամուտները կազմել են 2 տրլն 222 մլրդ դրամ, ինչը 2017 թվականի ցուցանիշը գերազանցում է 1 տրլն 064 մլրդ դրամով կամ 92% - ով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ձեռք բերածով չպետք է բավարարվել, քանի որ Հայաստանում, ցավոք, շարունակում է մնալ ստվերային տնտեսություն:
Կառավարությունը մինչև մարտի 1-ը Ազգային ժողովի քննարկմանն ու հաստատմանը կներկայացնի կառավարության 2023 թվականի ծրագրի կատարման նախագիծը:
RUB | 4.29 | 0.03 |
USD | 387.97 | 0.37 |
EUR | 421.76 | 1.64 |
GBP | 492.84 | 2.53 |
CAD | 284.92 | 0.76 |
JPY | 24.91 | 0.04 |
CNY | 53.64 | 0.01 |
CHF | 426.90 | 0.68 |