Արմինֆո. Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 11 հազար արցախցի փախստական։ Այդ մասին մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշել է, որ դա դրական է ազդում աշխատաշուկայի վրա՝ համախառն առաջարկի ընդլայնման տեսանկյունից։ Կենտրոնական բանկի ղեկավարի խոսքով ՝ այս ամենը կնպաստի առաջարկի եւ պահանջարկի միջեւ անհավասարակշռության աստիճանական նվազմանը։
Խոսելով Ռուսաստանից և Հնդկաստանից աշխատանքային միգրանտների մասին՝ Գալստյանը նշել է, որ Հայաստանում զբաղվածների այս 2 կատեգորիաների առնչությամբ չկա որևէ կտրուկ տեղաշարժ, որը կարող է մտահոգիչ լինել:
Հիշեցնենք, որ 2023թ. սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստան բռնի տեղահանվել է Արցախի շուրջ 109 հազար քաղաքացի ։
Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր (2022թ. փետրվարի 24) Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել շուրջ 110 հազար ՌԴ քաղաքացի։ ԿԲ-ի տվյալներով ՝ 2023 թվականի սկզբից Հայաստան է ժամանել Հնդկաստանից, ընդհանուր առմամբ, շուրջ 16 հազար աշխատանքային միգրանտ։ Ըստ պաշտոնական վիճակագրության ՝ Հայաստանում գործազրկության մակարդակը 2023 թվականին կազմել է մոտ 12%։
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |