Երկուշաբթի, 25 Մարտի 2024 18:02

ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում

ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում

Արմինֆո. Ընթերցողի ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ  սույն հրապարակումը նպատակ ունի ուղորդել բիզնեսին դեպի թվայնացում: Հիմնախնդիրը ներկայացված է տրամաբանական հոդվածաշարքով: Առաջին հրապարակումը ընդգրկում էր խնդրի օրենսդրական կարգավորման հարցերը՝ «Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է Հայաստանը» (տես՝ https://finport.am/full_news.php?id=49929&lang=1)

Սկզբից ևեթ արձանագրենք այն, որ հանրության մեջ տարածված մտայնություն կա, թե թվային ակտիվների օրենսդրական կարգավորումը (որը մինչ օրս ՀՀ-ում բացակայում է) կարգավորելու է ֆինանսական ոլորտը, մինչդեռ այդ իրավակարգավորումները առավել կարևոր են տնտեսության իրական հատվածի համար, քանի որ բիզնեսի թվայնացումը նպատակ ունի ապահովել.

- նորարարությունների (ինովացիաների) խթանումն ու գեներացումը,

- բիզնեսի կառավարման արդյունավետությունը, արտադրության ինքնարժեքի նվազումն ու արտադրողականության կտրուկ բարձրացումը, 

- այլընտրանքային ներդրումային ֆինանսական խողովակների բացահայտումը:

Տարածված մյուս մտայնություններից է, թե բիզնեսի թվայնացումը ՏՏ մանսնագետների խնդիրն է: Երիցս սխալ ընկալում, քանի որ ծրագրավորողները, թեկուզ ամենաբարձրակարգ, իրականացնում են խնդրի տեխնոլոգիական լուծումները, իսկ հայեցակարգային և ծրագրային խնդիրները պետք է ձևակերպեն և առաջնորդեն մենեջերներն ու ֆինանսիստները:

Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը դժվար է գերագնահատել, այն մտահոգ քննարկվում է գործադիր, օրենսդիր, և ոլորտային կառավարման մակարդակներում: Նման քննարկումների պայմանավորված են նաև ստեղծված հանգամանքներով, կապված՝ 2022-23 թթ. ՏՏ ոլորտի ռուս ռելոկանտների իրավիճակային ներհոսքի և ընթացող արտահոսքի միտումներով: Մինչդեռ առաջնահերթությունների առումով գերխնդիրը ոչ թե ինքնին ՏՏ ոլորտն է, այլ ինչպես շեշտել ենք մեր նախորդ հրապարակումում, այն պետք լինի՝ ՏՀՏ ոլորտի, իրական հատվածի և ֆինանսական ոլորտի կոնվերգենտ համահունչ զագարացումը: (տես՝ «Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է Հայաստանը» https://finport.am/full_news.php?id=49929&lang=1): Ըստ այդմ, նաև այդ դիտակետից պետք է նայել ՏՏ ոլորտի պետական աջակցության խնդրին:

Նշված կոնվերգենտ զարգացումը (մեկնաբանումը վերը նշված աղբյուրում) երկրի տնտեսության մրցունակ իրական հատվածի նախապայմանն է, ներառյալ՝ ռազմարդյունաբերությունը, վերամշակող արդյունաբերությունը, սարքաշինությունը, գինեգործությունը, դեղագործությունը և այլ կենսական կարևոր ոլորտները: Այդ առումով երկրի առաջընթացի համար հիմք պետք է ընդունվի «ՀՀ-ում բիզնես ոլորտի թվայանացման գործընթացի աջակցման» ծրագիրը: Արդեն իսկ նշվել է, որ դրա նպատակադրման հայեցակարգը պետք է կառուցվի կոնվերգենտ զարգացման առանցքով, այն է՝  թվայնացման միջոցով լուծել տնտեսության իրական, ֆինանսական և ՏՀՏ հատվածների սերտաճման հիմնախնդիրը: Այն իր հերթին կբերի շահավետ սիներգետիկ (synergy) բազմապատիկ արդյունք՝ մրցունակության նոր որակ նշված բոլոր հատվածների տնտեսական միավորների և իհարկե բոլոր շահառուների համար: Տնտեսության նշված երեք հատվածների կոնվերգենտ զարգացումը (հարկ ենք համարում կրկնել, որպեսզի դարձնենք «մանտրա»՝ սանսկրիտական աղոթք՝ ինդուիզմում, բուդդիզմում, ջայնիզմում, դաոսիզմում).

- նորարարությունների խթանման և գեներացման,

- կառավարման արդյունավետության, արտադրության ինքնարժեքի նվազման և արտադրողականության կտրուկ բարձրացման, 

- այլընտրանքային ներդրումային ֆինանսական խողովակների բացահայտման վրա: 

Ասում են, որ «մանտրան» պետք է արտաբերվի ամենաքիչը 108 անգամ և միայն այդ դեպքում կա հույս' հասնել նպատակին (Մանտրա, https://hraparak.am/post/b91f543668ef7059a8ace2f012067fb9), եթե այդպես է, կոչ եմ անում վերը նշվածը արտաբերել երեք անգամ ավելի:

Տնտեսության իրական հատվածի այլընտրանքային ներդրումային ֆինանսական խողովակների բացահայտման առումով հարկ է  փաստել, որ ՀՀ-ում չի կայացել ֆոնդային կամ կապիտալի շուկան, դրա կողքին չեն ձևավորվել ներդրումային բանկերը, իսկ բիզնեսը ինքնին ունակ չէ գեներացնելու բավարար սեփական ներդրումային դասի միջոցներ: Անկախացումից ի վեր Հայաստանում կապիտալի շուկան տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի բավարարում տնտեսության իրական հատվածի ներդրումային կարիքները (ընդ որում, առկա է ոլորտի միջազգային չափանիշներին համարժաեք կարգավորող օրենսդրությունը): Եթե ՀՀ-ի ֆոնդային շուկային շրջանառվող ծավալներից հանենք պետական պարտատոմսերը, կենսաթոշակային ֆոնդերի կողմից իրակականացվող ներդրումները և բանկերի կողմից տեղաբաշխվող պարտատոմսերը, ապա այն որևէ շոշափելի նշանակություն չունի տնտեսության համար: Ինվեստիցիոն բանկի կարգավիճակին կարող էր հավակնել «Համահայկական բանկը», որի համար սահմանված էին առևտրային բանկերից տարբերվող ներդրումային գործունեության կարգավարմոն պահանջներ, սակայն այդ բանկը 2017թ. «հաջողությամբ տապալվեց», տրանսֆորմացվելով մինչ օրս անհայտ ներդրումային ֆոնդի (վերը նշվածը զուտ փաստերի արձանագրում է):

Նման պայմաններում, ՀՀ-ում մասնավոր բիզնեսի մասշտաբային ներդրումային ծրագրերի իրականացումը, որպես կանոն, կապվել է իշխանությունների,  մասնավորապես՝ կառավարության խթանիչ հովանավորության միջոցառումներով ներդրումների ապահովման հետ: Այս շարքից է, 1996 թ. ՀՀ-ում հիմնված և այսօր արդեն ՀՀ բանկային հատվածը լքող «HSBC»-ի խմբին պատկանող բանկի պատմությունը։ Բանկը 10 տարով ստացավ «հարկային արձակուրդ», ազատվելով ՀՀ-ում վճարվող բոլոր տեսակի հարկերից և տուրքերից: Կարելի է հիշատակել վարչապետ Կ. Կարապետյանի օրոք ստեղծված «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը, որի հետ ՀՀ կառավարությունը ստորագրեց ռազմավարական նշանակություն ծրագրերի համատեղ իրականացման փոխըմբռնման հուշագիր: Ֆոնդի ներդրումային ծրագրերի  ծավալները գնահատվում էր 3,2 մլրդ դոլար, այն այդպես էլ չգործեց: 2020 թ. Գագիկ  Ծառուկյանը առաջարկեց իշխանություններին արտերկրից 20 մլրդ դոլար, 1 տոկոսով, 10 տարի ժամկետով ներդրումներ՝ տնտեսական հեղափոխությունը իրագործելու համար, այն ևս չիրականացավ: Այդ շարքի իրագործված ծրագրերից են տարբեր տարիներին և ծավալով Համաշխարհային բանկի, Եվրոպակական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական բանկի և միջազգային ֆինանսական այլ կառւյցների կողմից ՀՀ տնտեսություն ոււղղված երկարաժամկետ վարկավորման միջոցները, որոնք անմիջապես տրամադրվել են ՀՀ կառավարությանը և այնուհետև այդ կարգի ծրագրերում ընդգրկված առևտրային բանկերի միջոցով, ըստ ծրագրի առաջնահերթությունների, ուղղվել են տնտեսության իրական հատվածին:

Նշված և այլ օրինակները (բնորոշ են ոչ միայն ՀՀ-ին) հաստատում են կառավարության կողմից օտարերկրյա անհրաժեշտ ներդրումների խթանող հովանավորության իրողությունը, մինչդեռ արդի թվային ժամանակաշրջանում բիզնեսի թվային ձևաչափը աստիճանաբար  թուլացնում և անգամ չեզոքացնում է նման հովանավորչական գործընթացներից կախվածությունը:

Խնդիրը նրանում է, որ թվային ապակենտրոնացված բիզնեսն ու ֆինանսական ներառական հոսքերի արդեն իսկ վերափոխում են բիզնեսի կետրոնացված մատրիցը, որը մարդկության պատմությանը հայտնի է ինդուստրիալիզացիայի (կամ արդյունաբերական) դարաշրջան անվանումով: Ինչևիցե, մարդկության հազարամյակների պատմության ընթացքում ինդուստրիալիզացիայի մոտ 300 տարին ակընթարթ է, բայց միևնույն ժամանակ, այն մարդկության առավել ինտենսիվ ու արդյունավետ զարգացման ժամանակատվածն է, իր հայտնի բոլոր ձեռքբերումներով: Մինչդեռ, «հետինդուստրիալ» կամ «մետա դարաշրջանը» ցույց տալիս, որ կարող է վերափոխել նաև բիզնեսի այս ամենարդյունավետ՝ կենտրոնացված կամ բուրգի տակ կառավարվող մատրիցը:  Ի դեպ, լատիներենում «post» և «meta» նախածանցները սովորաբար օգտագործվում են «հետո» կամ «համար» որևէ բան նշանակելու համար: Ըստ այդմ, երկու նախածանցներն էլ ունեն նույն նշանակությունը, որը ցույց է տալիս ժամանակի հաջորդ փուլը: Ըստ այդմ, թվայնացման անհավանական զարգացումների ընթացքում, արհեստական բանականությունով (AI) հանդերձ, մարդկությունը գտնվում է հետինդուստրիալ փուլին հաջարդող նոր դարաշրջանի հայտանիշների փնտրտուկի մեջ: Ուղղակի արձանագրենք, մեր կարծիքով, դրանցից ամենակարևոր հայտանիշը, այն է՝ բիզնեսի կառավարման ապակենտրոնացումը, որը չի տեղավորվում բիզնեսի ներկայիս  արդյունավետ կենտրոնացված և «կորպորատիվ կառավարման» համակարգի ֆորմատում:

Բիզնեսի թվայնացումը ի վերջո ենթադրում է բիզնեսում թվային հիմքով ավելացված արժեք ստեղծող մոդել, որը նաև ունի «Տոկենոմիկա» անվանումը (այն դեռ 6 տարեկան չկա, պայմանական ծնունդը համարվում է՝ 2018 թ.): Ընթերցողի համար պարզաբանենք, բազային ակտիվների հիմքով տոկենի առավել ընկալելի հայտանիշները: Այդ կարգի տոկենը, որպես կանոն, ներկայացնում է տիրապետում կամ պահանջ՝ հիմքում ընկած ֆիզիկական կամ թվային ակտիվների նկատմամբ: Բազային ակտիվները կարող են ներառել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են՝ թանկարժեք մետաղները՝ ոսկի,  արծաթ  կամ «ֆիատ» արժույթները (կենտրոնական բանկերի կողմից թողարկված արժույթները, ինչպիսիք են՝ ԱՄՆ դոլարը, եվրոն կամ ՀՀ դրամը և այլ) կամ անշարժ գույքը և կամ նույնիսկ այլ կրիպտոարժույթները: Յուրաքանչյուր տոկեն  ապահովված է պահառուի կամ թողարկողի կողմից պահվող համապատասխան ակտիվի պահուստով, որն ապահովում է կայունություն և երաշխավորում, որ տոկենի արժեքը կապված է հիմքում ընկած ակտիվի արժեքի հետ: Ակտիվներով ապահովված տոկենների առավելություններից են՝ բլոկչեյն տեխնոլոգիան, ըստ այդմ՝ թափանցիկությունը և անվտանգությունը: Միաժամանակ, այն օգտատերերին տրամադրում է թվային ձևաչափով ավանդական ակտիվի բացահայտման հանրավորություն: Բազային ակտիվների հիմքով տոկենը, ըստ էության, կոնսորցիումի իր «հայրենի» կամ «բնական» էկոհամակարգում կատարում է ակտիվների արժեքի չափման ու  փոխանակման արժույթի դեր, ինչպես նաև արժեքի բարձրացումը խթանող գործառույթ և միաժամանակ հանդիսանում է իր էկոհամակարգից շրջանակներց դուրս առքուվաճարքի ներդրումային օբյեկտ: Մինչդեռ, անգամ իր «հայրենի» էկոհամակարգում տոկենը չունի հաստատուն արժեք, այլապես ինչ իմաստ ունի ներմուծել հաստատոուն արժեք ունեցող միավոր, որի դերը կարող էր կատարել սովորական փողը:

Բիզնես հանրության և լայն ընթերցողնորի համար հարկ է վերջին պնդումը մեկնաբանել առավել դետալացված.

1) Ակտիվներով ապահովված տոկենը իր «հայրենի» կամ «բնական» էկոհամակարգում (կամ հարթակում), որպես կանոն, ծրագրային հիմքով նախագծվում է որպես արժույթ կամ փոխանակման միջոց գործելու համար: Օրինակ՝ տոկենը կարող է ներկայացնել տիրապետման իրավունք որոշակի ակտիվի նկատմամբ (անշարժ գույք) և կարող է օգտագործվել բլոկչեյնի վրա հիմնված շուկայի կամ էկոհամակարգի շրջանակներում գործարքների փոխանակման միջոց:

2) Ենթակա է արդյո՞ք այն առքուվաճառքի իր էկոհամակարգից դուրս: Այո,  ակտիվներով ապահովված տոկենները, որպես կանոն, վաճառվում են կրիպտոարժույթների տարբեր բորսաներում, միահավասարների «PtoP» հարթակներում, ինչը թույլ է տալիս օգտատերերին  գնել և վաճառել դրանք իրենց «հայրենի» էկոհամակարգից դուրս: Այդ իրացվելիությունը կարող է մեծացնել տոկենի օգտակարությունն ու գրավչությունը ներդրողների համար:

3) Ճիշտ է արդյո՞ք, որ ակտիվներով ապահովված տոկենները կարող են ֆիքսված արժեք չունենալ, նույնիսկ իր «հայրենի» էկոհամակարգում: Այո, տոկենների արժեքը կարող է տատանվել տարբեր գործոնների հիման վրա, ինչպիսիք են՝ շուկայական պահանջարկը, հիմքում ընկած ակտիվի արժեքը և ընդհանուր շուկայական պայմանները: Հետևապես դրանք ավանդական արժույթ չեն: Միևնույն ժամանակ,  տոկենի արժեքի տատանումը իր «հայրենի» էկոհամակարգում՝ խթան է գործառնությունների արդյունավետությունը վեր մղելու համար:

4) Եթե տոկենը ունենար ֆիքսված արժեք, այն, ըստ էության, կգործեր որպես ավանդական ֆիատ արժույթ, ըստ այդմ, չէր ապահովի բլոկչեյն տեխնոլոգիայի առավելությունները, ինչպիսիք են՝ ապակենտրոնացումը, թափանցիկությունը և ծրագրավորելիությունը: Արժևորման և արժեզրկման ճկունությունն ու ներուժը տոկենին ավելի դինամիկ և պոտենցիալ գրավիչ է դարձնում ներդրողների համար:

Հետևապես, վերը նշված պնդումները ճշգրիտ նկարագրում են ակտիվներով ապահովված տոկենների դերն ու բնութագրերը, առաջինը, իր «բանական» էկոհամակարգերում՝ ընդգծելով դրանց գործառույթը որպես արժույթի ձև, երկրորդը,  առևտրային (կոմերցիոն) և փոփոխական արժեքի հայտանիշը՝ իր «բնական» կամ «հայրենի» միջավայրից դուրս:

Թվային ակտիվների մատրիցով բիզնեսի կառուցումը այսպիսով նշանակում  է  իրական ակտիվների հիմքով թվային ակտիվների՝ տոկենների պլատֆորմով բիզնես մատրիցի կառուցում: Այդ կատեգորիան իր հեթին հիմնվում է տեխնոլոգիական լուծումների վրա՝ բլոկչեյն, խելացի (սմարթ) պայմանագրեր: Բլոկչեյնի առավել համընդհանուր սահմանումը հանգում է հետևյալին՝ թվային ապակենտրոնացված, բաշխված մատյանի (հաշվառման) տեխնոլոգիա, որում  գործարքները գրանցում են բազմաթիվ բլոկներում, համակարգիչներում (կամ նոդերով) այնպես, որ ապահովվում է անվտանգություն, թափանցիկություն և անփոփոխություն: Շղթայի յուրաքանչյուր բլոկ պարունակում է նախորդ բլոկի կրիպտոգրաֆիկ «հեշը» (պատկերը)՝ ստեղծելով միմյանց հետ կապված բլոկների շղթա: Նման տեխնոլոգիան թույլ է տալիս ապահովել թվային ակտիվների կամ տեղեկատվության անվտանգ և թափանցիկ փոխանակումը՝ առանց միջնորդների առկայության: Այս ձևակերպումը ընդգծում է բլոկչեյնի հիմնական հայտանիշները, ներառյալ՝ ապակենտրոնացված բնույթը, գաղտնագրման անվտանգությունը, թափանցիկությունը, անփոփոխելիությունը և գործընկերների հետ գործարքները դյուրինացնելու կարողությունը՝ առանց կենտրոնական մարմնի կամ իշխանության կողմից վավերացման և կանոնակարգման պահանջի:

 Վերը նշվածի առումով հարկ է փաստել, որ պատմականորեն բիզնես հարաբերությունների իրականացումը նշանակում է գրանցամտյանի վարում՝ դեբետային, կրեդիտային հաշվառման գրանցամատյանի վարում, ակտիվների և պարտավորությունների գրանցամատյանի վարում: Հնեաբանների վարկածի համաձայն հնագույն ժամանակներում, անգամ փողը, արտահատտվել է գրանցամատյանններում ֆիքսվելու տեսքով: Ըստ այդմ, բլոկչենը և բաշխված գրանցամատյանի տեխնոլոգիան (DLT distributed ledger technology), որոնք շատ սերտ հասկացություններ են, ըստ էության, հանդիսանում են էլեկտրոնային թվային գրանցամատյանններ:

Պետք է ընկալել մի պարզ իրողություն հազարամյակների ընթացքում, մարդու (Homo sapiens) մտքի կարողությունը հասել է նրան, որ արդի ժամանակներում այլևս տնտեսական հարաբերությունների գրանցմանի կրիչ է հանդիսանում, ոչ թե քարի կամ կավի կամ մագաղաթի վրա կատարված գրանցամատյանը, այլ թվային էլեկտրոնային գրանցամատյանները՝ “Blockchain” և «DLT»:  

Ամենակարևորը որպես «մանտրա» արձանագրենք կրկին՝ բաշխված գրանցամատյանի տեխնոլոգիան (և բլոկչեյնը) թույլ է տալիս օգտատերերին իրականացնել թվային գործարքներ՝ առանց կենտրոնացված մարմնի կամ իշխանության անհրաժեշտության: Այն հիմնովին փոխում է բիզնես վարելու կառավարման ձևը:

Շարունակելի

ԱՐԱ ՔԱՌՅԱՆ   տ.գ.թ., «Լոգիկա գործարար և  ֆինանսատնտեսական  անկախ հետազոտությունների կենտրոն»  ՀԿ-ի նախագահ, ԵՊՀ և ԱՈՒԱՀ-ի դոցենտ

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Binance-ն գործարկում է Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20