Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է ներկայացնեն 2023 թվականի հաշվետու հարկային տարվա ընթացքում ստացված հարկվող եկամուտների մասով եկամտային հարկի տարեկան հաշվարկ կամ հայտարարագիր՝ բացառապես էլեկտրոնային եղանակով։
«Հայտարարագիր ներկայացնելու համար քաղաքացիները նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն:
Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:
Գործարկվել է էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, որի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը», - ասվում է հաղորդագրությունում։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |