Արմինֆո. Երևանում իր դռներն է բացել Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ հավաքել է ավելի քան 12 ճյուղերի համար սարքավորումներ և տեխնիկա թողարկող 70 ապրանքանիշ: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան և Big Projects ընկերությունը:
Ողջույնի խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ այսօր դժվար է պատկերացնել տնտեսության զարգացումն առանց ժամանակակից տեխնոլոգիաների, սարքավորումների: "Չի կարելի զարգացնել տնտեսությունը հատկապես մեր նման երկրում, որն ունի սահմանափակ ռեսուրսներ, եթե մենք շեշտը չդնենք ինտենսիվության վրա", - ընդգծել է նա:
Նշելով, որ պետությունն ունի աջակցության մի շարք մեխանիզմներ, նախարարը հաղորդել է, որ տնտեսության արդիականացման պետական ծրագրի պորտֆելն արդեն գերազանցել է 200 մլրդ դրամը, իսկ ագրոարդյունաբերական համալիրին աջակցության ծրագրի պորտֆելը՝ 50 մլրդ դրամը։
<Երբ մենք խոսում ենք տնտեսության դիվերսիֆիկացման մասին, առանց որակյալ արտադրանքի և ծառայությունների դա հնարավոր չէ պատկերացնել: Իսկ որակյալ արտադրանք և ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ են ժամանակակից տեխնոլոգիաներ, սարքավորումներ>, - ընդգծել է նա։
Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի տվյալներով՝ երկրում լիզինգային պորտֆելը 2023 թվականի վերջի դրությամբ կազմել է 92 մլրդ դրամ, իսկ արդեն այս տարի հասել է 170 մլրդ դրամի ։
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |