Արմինֆո. ՀՀ կառավարությունն ապրիլի 18-ին հավանություն է տվել ՀՀ-ի և KfW-ի միջև կնքված «Հայաստանի Հանրապետության հետ Գերմանիայի ֆինանսական համագործակցություն. «Ջրային ռեսուրսների համակցված կառավարում/Ախուրյան գետ 1 (Նախագծի 2-րդ փուլ)» համաձայնագրին կից համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ինչպես ասվում է փաստաթղթի պարզաբանման մեջ, 2017թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարության և KfW-ի միջև ստորագրվել է 18,5 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր «Ջրային ռեսուրսների համակցված կառավարում/Ախուրյան գետ 1 (Նախագծի 2-րդ փուլ)»: Վարկային համաձայնագիրը նախատեսում է, որ վարկառուն վարկն օգտագործելու է բացառապես Կումայրիի ոռոգման ջրատարի ընդլայնման, խողովակաշարային համակարգի կառուցման, շուրջ 740 հեկտարի ոռոգումն առավել արդյունավետ ապահովելու նպատակով ոռոգման սարքավորումներ ձեռք բերելու և տեղադրելու նպատակով, ինչն արտացոլվել է կնքված առանձին համաձայնագրում 27.03.2018 սույն Համաձայնագրի շրջանակներում:
ՀՀ և գերմանական բանկի միջև 2014թ. դեկտեմբերի 19-ի «Ջրային ռեսուրսների համակցված կառավարում/Ախուրյան գետ Փուլ 1» 50 մլն եվրոյի վարկային համաձայնագրով, այսօր հասանելի է մոտ 41,9 մլն եվրո: Սակայն, "Կապսի ջրամբարի և օժանդակ կառույցների" շինարարական աշխատանքների մրցույթի շրջանակներում ձեռք բերված 61,5 միլիոն եվրո (չհաշված չնախատեսված ծախսերն ու հարկերը) բարձր գնային հայտի պատճառով, համաձայնեցնելով Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) հետ, որոշվեցլ է լրացնել Կապսի ջրամբարի կառուցման ֆինանսավորման պակասուրդը 17,4 միլիոն եվրո ֆինանսական ռեսուրսների հաշվին, որոնք հասանելի են շինարարության համար 18,5 միլիոն եվրո վարկից ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում: Պակասող 2.2 միլիոն եվրոյի (առանց ԱԱՀ - ի) մնացած մասը ծածկվելու է ՀՀ կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:
Հիշեցնենք, որ 1988թ. երկրաշարժի հետևանքով կիսակառույց 110 մլն խմ նախագծային հզորությամբ Կապսի ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում, Գյումրի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի հովտում:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |