Արմինֆո. 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 84 ՏՏ ընկերություն, որոնք պետբյուջե են ուղղել 20.8 մլրդ դրամ, ինչը 3.5 տոկոսով կամ 728 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ մասին ասվում է Modex խորհրդատվական ընկերության հետազոտությունում։
Աղբյուրի համաձայն, ՏՏ ընկերությունների հարկային վճարումներին բաժին է ընկնում պետեկամուտների ընդհանուր ծավալի 4,2 տոկոսը: Տեխնոլոգիական հատվածում գործունեություն ծավալող խոշոր հարկատուների առաջատար հնգյակում հայտնվել են Synopsys Armenia, EPAM, Picsart, KEH Amenia (Avito) և Tinkoff ընկերությունները:
Ընդ որում 84 ՏՏ ընկերություններ, , ընդհանուր առմամբ, վճարել են 1.3 մլրդ դրամի շահութահարկ, որտեղ առաջատար դիրք է զբաղեցրել Synopsys Armenia-ն՝ 8% մասնաբաժնով (շահութահարկը կազմել է 97.8 մլն դրամ):
Նշենք, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2024թ. հունվար-մարտին պետական գանձարանը համալրել են 387.1 մլրդ դրամով, ինչը 1.6% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |