Արմինֆո. Մայիսի 6-ին պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, կայացել է նախարարների առանձնազրույցը, որից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:
Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են
հետևյալ փաստաթղթերը. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր:
Քննարկումների ավարտին երկու նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով՝ պատասխանելով նաև լրագրողների հարցերին:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |