Երկուշաբթի, 8 Հունվարի 2024 14:18
Արմինֆո.ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված հսկողական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկիր՝ Վրաստան, հայտարարագրել է «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտային արտադրանք: ՊԵԿ հաղորդագրության համաձայն, հայտարարգրված ծխախոտի քաշը կազմել է շուրջ 13 տոննա: >>>
|
Երկուշաբթի, 8 Հունվարի 2024 14:17
Արմինֆո. Երևանի քաղաքապետարանն օրինագիծ է պատրաստում ապօրինի շինարարության և հողազավթումների դեմ արդյունավետ պայքարի համար: Այդ մասին հունվարի 8-ին ավագանու աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հաղորդել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ >>>
|
Երկուշաբթի, 8 Հունվարի 2024 14:07
Արմինֆո. Ֆրանսիան «Զարգացման ֆրանսիական գործակալության» միջոցով աջակցում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ ի նպաստ Սյունիքում առողջապահական համակարգի բարելավման։ >>>
|
Երկուշաբթի, 8 Հունվարի 2024 12:37
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) ղեկավար կազմը փոխվել է: Այդ մասին ասվում է ԱՆԻՖ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում: >>>
|
Ուրբաթ, 5 Հունվարի 2024 18:01
Արմինֆո. «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ 2 011 050 000 դրամով ավելացել է ընկերության կանոնադրական կապիտալը: Այդ մասին հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ >>>
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024 17:51
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ տարածքում գոյություն ունեցող և գործող աղբավայրերի շահագործման, բարեկարգման և փակման նվազագույն նորմերը: Ըստ հիմնավորման՝ հանրապետության բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել կամ տարերայնորեն ձևավորվել են բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և առաջացնում են լուրջ բնապահպանական և սանիտարական խնդիրներ: >>>
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024 14:56
Արմինֆո. Հայաստանում սոցիալական ցանցերում գովազդի դիմաց ստացվող ցանկացած եկամուտ ենթակա է հարկման։ Այդ մասին հունվարի 4-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ >>>
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024 14:56
Արմինֆո. Կառավարությունը սահմանել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը: Այդ մասին որոշում է ընդունվել Հայաստանի կառավարության հունվարի 4-ի նիստում: >>>
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024 14:55
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Նանե Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: >>>
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024 14:13
Արմինֆո. Հայաստանի ֆիզիկական անձինք, որոնք ենթակա են իրենց եկամուտների պարտադիր հայտարարագրման, էլեկտրոնային համակարգ մուտք գործելիս կհայտնաբերեն, որ դիմումների որոշ կետեր նախապես լրացված կլինեն: Այդ մասին հունվարի 4-ին լրագրողներին հաղորդել է Պպետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ >>>
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024 12:49
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կանխատեսումներով ՝ նախորդ տարվա արդյունքներով կարձանագրվի Հայաստանի ՀՆԱ-ում հարկերի հարաբերակցության էական բարելավում: Այդ մասին հունվարի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է գերատեսչության ղեկավար Ռուստամ Բադասյանը։ >>>
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024 11:53
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հունվարի 4-ի նիստում հերթական անգամ երկարաձգել է անմշակ կաշվի արտահանման արգելքը ։ >>>
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024 11:46
Արմինֆո.ՀՀ կառավարությունը հունվարի 4-ին ընդունել է "Ակադեմիական ավանի կառուցման նպատակով Երեւան քաղաքի եւ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշակի տարածքների նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու մասին" որոշման նախագիծը: >>>
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024 11:39
Արմինֆո. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 4-ի նիստում։ >>>
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024 11:31
Արմինֆո. Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 4-ի նիստում։ >>>
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024 11:03
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին: >>>
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024 11:00
Արմինֆո. Հայաստանը 2023 թվականը կփակի ՀՆԱ-ի 8-8.5% աճով՝ պետբյուջեով նախատեսված 7%-ի և 2024 թվականի բյուջեով ակնկալվող 7.2%-ի փոխարեն: Ընդ որում, երկրի ՀՆԱ-ի գեներացման ներուժը, ինչպես եւ նախկինում, չի գերազանցում 5 տոկոսը։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, պետական ֆինանսների կառավարման գծով միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը: >>>
|
Չորեքշաբթի, 3 Հունվարի 2024 16:15
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականն ամփոփել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 295.9 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Տարեսկզբին հաստատված՝ 2 տրլն 203.7 մլրդ ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 18.2 մլրդ դրամով: Այդ մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: >>>
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023 16:43
Արմինֆո. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել Է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: >>>
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023 14:50
Արմինֆո.Հավատարիմ մնալով որդեգրած բաց ու հանրային գործելաոճին՝ Team Telecom Armenia-ն ամփոփել է անցնող տարին։ IPO-ի հաջող իրականացում և բաժնետոմսերի ցուցակում, նոր սերնդի ցանցի կառուցում ու բջջային կայանների վերազինում, Team Energy նախագծի մեկնարկ և մի շարք աջակցության ծրագրեր․ սրանք ընկերության իրականացրած խոշոր նախագծերի մի մասն են։
Team Telecom Armenia-ն դարձավ առաջին տելեկոմ ընկերությունը Հայաստանում, որի բաժնետոմսերն առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով ցուցակվեցին ֆոնդային բորսայում։ Տեղաբաշխվեց 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, ինչի արդյունքում Team-ի բաժնետերերի թիվն ավելացավ 1000-ով։ Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ >>>
|