Արմինֆո. Մեր նախնական հաշվարկներով ՝ Ղազախստանից Հայաստան հնարավոր արտահանման ցանկը կազմում է ավելի քան 125 վերամշակված ապրանք՝ 350 մլն դոլար գումարի: Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարար Արման Շաքքալիևը՝ ապրիլի 9-ին Երեւանում կայացած հայ-ղազախական գործարար համաժողովի բացման շրջանակներում:
Արմինֆո. Team Telecom Armenia-ն շարունակում է նոր սերնդի ցանցը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր բնակիչներին․ 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցի կառուցումն ավարտվեց Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության։ Աշտարակցիները ցանցից կարող են օգտվել՝ միանալով Team-ի Cosmo սակագնային փաթեթներին, որոնք ներառում են մինչև 1000 Մբ/վ ինտերնետ, թվային հեռուստատեսություն, ֆիքսված և բջջային կապ։
«Թիմով սահմանել ենք հստակ նպատակ՝ նորագույն NGN ցանցը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներին։ Տարածաշրջանում եզակի այս ցանցի կառուցումը ապագայի համար մեծ ներդրում է, որը երկար տարիներ կծառայի մեր բաժանորդներին՝ ապահովելով ինտերնետի և կապի ծառայությունների անհամեմատ բարձր որակ»,- ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Արմինֆո.Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2024թ. հունվար-փետրվարին արտադրության ծավալներն ավելացրել է տարեկան 37% - ով (նախորդ տարվա 31% անկման դիմաց) ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Արմինֆո.Հայաստանում արտադրվող բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները 2024 թվականի հունվար-փետրվարին նվազել են ՝ բացառությամբ կոնյակի։ Վերջինիս լիտրաժը, ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները, հաշվետու ժամանակահատվածում աճել է 46,7%-ով (նախորդ տարվա 36% անկման դիմաց)՝ կազմելով մոտ 3,7 մլն լիտր։
Արմինֆո. Հայաստանի առևտրի հատվածի տարեկան աճի տեմպը 2024թ. հունվար-փետրվարին արագացել է՝ 18% - ից մինչեւ 24,1%՝ ապահովելով 749.1 մլրդ դրամ ($1.8 մլրդ) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, միայն այս տարվա փետրվարին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 21 տոկոսով՝ մինչև 408.3 մլրդ դրամ (1 մլրդ դոլար) ։