Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 20:09

Արմինֆո. ԿԲ հաշվառման տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի մասնակիցների կողմից սպասումները էականորեն չեն փոխվել նախորդ հարցումների համեմատությամբ և արտահայտում են մինչև տարեվերջ տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը:

ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 18:49

Արմինֆո. ԵԱՏՄ անդամ երկրների ինտեգրման բազմաթիվ հարցեր և խնդիրներ են քննարկվել այսօր Հայ-ռուսական համալսարանում կայացած "Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում" խորագրով միջազգային գիտաժողովում:

Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 17:34

Արմինֆո.Ապրիլի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ Կառավարության անունից և «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը ստորագրել են Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը։

Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 17:09

Արմինֆո.Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Բանկի հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանի գլխավորությամբ։

Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 17:05

Արմինֆո.Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխում։

Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 17:02

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում: Այդ մասին նա հայտարարել Է ապրիլի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցմանը՝ այս անգամ մինչեւ 8,25 տոկոս։

ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 17:00

Արմինֆո. Շուկայում սպառողների պահանջարկը շարունակում է մնալ բարձր, բայց ոչ այն մակարդակում, ինչը կհանգեցներ Հայաստանի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության փոփոխության։ Այդ մասին ապրիլի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 16:25

Արմինֆո. Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության գործառնություն (ԶՔԳ)՝ կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ուղու խթանմանը միտված բարեփոխումներին աջակցելու համար։

Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 15:10

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկն էլ ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այս անգամ ևս 0,25 տոկոսային կետով ՝ 8,5 տոկոսից մինչեւ 8,25 տոկոս: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցման մասին որոշում է կայացվել ապրիլի 30-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:

Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 12:57

Արմինֆո. Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար ՝ նրանց ապրուստի միջոցներով ապահովելու համար: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 30-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" օրենքում կատարված փոփոխությունները:

ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 12:42

Արմինֆո.Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում: Ազգային ժողովն ապրիլի 30-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է "Տեսալսողական ԶԼՄ-ների մասին" օրենքում փոփոխությունները:

Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 22:26

Արմինֆո.Ապրիլի 27-ին ու 28-ին Idram-ն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest-ին՝ կարիերայի քաղաքի մեծ տոնավաճառին։ Նորարար ընկերությունների համատեղ տաղավարում հերթ էր․ մարդիկ մոտենում էին ընկերությունների ներկայացուցիչների հետ ծանոթանալու ու նկարվելու համար։

Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 18:26

Արմինֆո.Երևանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2024թ. 1-ին եռամսյակում կազմել է 457.3 հազ.դրամ/1քմ, ինչը 12.9% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ մասին են վկայում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։

ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 17:16

Արմինֆո. 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 84 ՏՏ ընկերություն, որոնք պետբյուջե են ուղղել 20.8 մլրդ դրամ, ինչը 3.5 տոկոսով կամ 728 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ մասին ասվում է Modex խորհրդատվական ընկերության հետազոտությունում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 14:55

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Դիջիթեյն» ընկերություն՝ ծանոթանալու ընկերության էկոհամակարգի պրոդուկտներին, ենթակառուցածքներին և զարգացման ծրագրերին։

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, Մխիթար Հայրապետյանը «Դիջիթեյնի» հիմնադիր Վարդգես Վարդանյանի հետ շրջայց է կատարել ընկերության մասնաշենքերում, ծանոթացել «Սպորտջեներեյթ», «Ռելում», «Գալաքսիս», «Իմեջինլայվ» ընկերությունների գործունեությանն ու մասնագիտական ներուժին, «Դիջիթեյնի» նոր մասնաշենքների նախագծերին, հետաքրքրվել ընկերության ընդլայնման ծրագրերով և հեռանկարներով։ Ընկերության աշխատակիցները նախարարին են ներկայացրել «Դիջիթեյնի» պրոդուկտները, միջազգային մրցանակները և հաջողություններն արտաքին շուկաներում։

2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 12:59

Արմինֆո. 2023 թվականի ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 71 հայցադիմում, որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմել է 384 միլիարդ 55 միլիոն 372 հազար դրամ:

Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 10:27

Արմինֆո. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին: Նման կարծիքի է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։

Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 17:55

Արմինֆո.ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գնահատականներով՝ էներգետիկ անկախության բարձրացման նպատակով Հայաստանին անհրաժեշտ է 600 ՄՎտ հզորությամբ նոր ատոմակայան: Ապրիլի 26-ին "Հայաստանի էներգետիկայի դիվերսիֆիկացման հեռանկարները" թեմայով հանրային քննարկումների ժամանակ նման կարծիք է հայտնել USAID-ի Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանը։

Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 17:50

Արմինֆո. 2022 թվականի տվյալներով ՝ Հայաստանը ներմուծում է իր էներգառեսուրսների 73 տոկոսը, այսինքն, էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս։ Այդ մասին ապրիլի 26-ին "Հայաստանի էներգետիկայի դիվերսիֆիկացման հեռանկարները" թեմայով հանրային քննարկումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանը։

ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:33

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2023թ. առաջին եռամսյակում պետական գանձարանին հարկային հատկացումներն ավելացրել է տարեկան 8,3 տոկոսով ՝ մինչեւ 22,2 մլրդ դրամ (56,5 մլն դոլար) ։ Այդ գումարի 85,2% - ը կամ 18,9 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով ՝ տարեկան 7,4% աճով ։



Արտ. փոխարժեքները
30.04.2024
RUB4.16-0.01
USD388.000.19
EUR416.210.59
GBP486.550.66
CAD283.50-0.55
JPY24.73-0.15
CNY53.580.02
CHF425.720.26