Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:33
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 18:29
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:16
|
Ուրբաթ, 29 Մարտի 2024, 15:16
Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ վաղվանից՝ մարտի 30-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները. «Ակբա բանկ» ԲԲԸ, «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ, «ԱյԴի բանկ» ՓԲԸ , «Արարատբանկ» ԲԲԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, «Արցախ բանկ» ՓԲԸ, «Էվոկաբանկ» ՓԲԸ, «Ինեկոբանկ» ՓԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Յունիբանկ» ԲԲԸ։ |
Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 13:57
Արմինֆո.Հայաստանի բանկային հատվածում վարկավորման ծավալի աճը 2023 թվականին արագացել է ՝ 13%-ից մինչեւ 21%՝ հասնելով 5.8 տրլն դրամի (14.2 մլրդ դոլար)։ Սակայն, պարզվել է, որ դա բավարար չէր շահույթն անկումից փրկելու համար, որը 2022 թվականին 3 անգամ աճից հետո 2023 թվականին կրճատվել է 9,2% - ով՝ կազմելով 229.9 մլրդ դրամ (567.9 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 31.12.2023 թ. տվյալները։ |
Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 12:49
Արմինֆո.Արարատբանկը մտադիր է մշակել և ներդնել բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարում ենթադրող ESG ռազմավարություն՝ որպես Բանկի կայունության և շրջակա միջավայրի, հասարակության և ներքին կառավարման կառուցվածքի վրա ընկերության ազդեցության գնահատման երեք կենտրոնական գործոններ: Այդ մասին ROBUST ARMENIA-2024 ամենամյա կոնֆերանսի շրջանակում լրագրողների հետ զրույցում հաղորդել է Արարատբանկի բնապահպանական և սոցիալական ռիսկերի (ԲՍԿ) պատասխանատու Ռաիսա Բաբայանը։ |
Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 12:38
Արմինֆո. Արարատբանկը որդեգրել է կայուն զարգացման սկզբունքներին համահունչ քաղաքականություն, քանի որ առանց ESG (Environmental, Social, Governance) ասպեկտների պահպանման անհնար է մեր բարեկեցությունն ու ապագան: Այդ մասին մարտի 6-ին "Բիզնեսի առաջատարությունը օրենսդրական պահանջներից դուրս" թեմայով պանելային քննարկման ժամանակ նշել է Արարատբանկի բնապահպանական և սոցիալական ռիսկերի (ESG ) պատասխանատու Ռաիսա Բաբայանը՝ ROBUST ARMENIA-2024 ամենամյա համաժողովի շրջանակում: |
Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 12:16
|
Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 21:03
|
Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 19:53
Արմինֆո. Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2023 թվականին նվազել է 9,2%-ով (2022 թվականին 3 անգամ աճից հետո) ՝ կազմելով 229.8 մլրդ դրամ (567.8 մլն դոլար) ՝ պայմանավորված ոչ տոկոսային եկամուտների տարեկան դինամիկայի վատթարացմամբ՝ 4 անգամ աճից մինչև գրեթե 2 անգամ անկում։ Ընդ որում, եռամսյակի կտրվածքով շահույթը սկսել է նվազել III եռամսյակից, ապա կտրուկ նվազել է (-35%) IV եռամսյակում։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո լրատվական գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի էքսպրեսս-ռենկինգի 31.12.2023 թ. տվյալները։ |
Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 16:29
Արմինֆո. ԱրարատԲանկը բրիտանական The Global Banking & Finance Review հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «Լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում»։ Այս հեղինակավոր մրցանակն ընդգծում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նկատմամբ բանկի հանձնառությունն ու պատասխանատվությունը։ |
Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023, 19:48
Արմինֆո.ԱրարատԲանկը երրորդ տարին անընդմեջ Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»: |
Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023, 12:22
Արմինֆո. Իմփաքթ հաբերի (սոցիալական նորարարության, ձեռներեցության և գործընկերության կենտրոններ) միջազգային ցանցը սկսեց ակտիվորեն զարգանալ աշխարհում 2009 թվականից: Հայաստանում նման կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2016 թվականին՝ արևմտաեվրոպական շատ երկրներում դրանց ստեղծմանը զուգընթաց: Այսօրվա դրությամբ աշխարհում կա մոտ 110 Իմփաքթ հաբ: Հայաստանում առայժմ գործում է 3 - ը՝ Երևանում, Սյունիքի և Շիրակի մարզերում։ Վերջիններս նպատակ ունեն նպաստել սոցիալական նորարարությունների զարգացմանը, որոնք ուղղված են հասարակության խնդիրների լուծմանը, ինչպես նաև սոցիալական ուղղվածության էկո-ստարտափ համակարգի զարգացմանը: Երևանում Իմփաքթ Հաբ ղեկավար Գևորգ Պողոսյանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ կենտրոնը միավորում է մարդկանց, ովքեր, առաջին, հերթին ցանկանում են սոցիալական խնդիրները լուծել բիզնես լուծումների միջոցով: |
Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023, 18:01
Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին հարկերի գծով պետական գանձարան է ուղղել 111.8 մլրդ դրամ կամ 284.1 մլն դոլար, ինչը 2.4 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ գումարի 91,1% - ը կամ 101,9 մլրդ դրամը վճարվել է ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ եւ եկամտահարկ)՝ տարեկան 2,6 անգամ աճով։ Այդ մասին են վկայում Պետական եկամուտների կոմիտեի տվյալները։ |
Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2023, 19:55
Արմինֆո.Հոկտեմբերի 17-ին Իմփաքթ Հաբ Երևանում տեղի ունեցավ Social Impact Award Armenia-ի այս տարվա մասնակիցների բիզնես գաղափարների ներկայացման և մրցանակաբաշխության միջոցառումը: |
Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2023, 13:34
|
Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2023, 16:06
Արմինֆո."ԷՖԵՍ" ապահովագրական ընկերությունը դե-ֆակտո վերադարձել է հայկական շուկա։ Ս. թ. հուլիսի վերջին գրանցվելով Կենտրոնական բանկում՝ "ԷՖԵՍ" ԱՓԲԸ-ն մինչեւ հոկտեմբեր հասցրել է համագործակցություն հաստատել վեց բանկերի և Հայաստանի խոշորագույն լիզինգային ընկերության, ինչպես նաև մի շարք զբոսաշրջային գործակալությունների հետ: Ընդհանուր առմամբ, որպես "ԷՖԵՍ"-ի ապահովագրական գործակալներ արդեն հանդես են գալիս 51 կազմակերպություններ, որոնց թվում են ACBA Bank-ը, Կոնվերս բանկը, Արարատբանկը, Էվոկաբանկը, Ինեկոբանկը, Byblos Bank-ը և ACBA Leasing-ը: |
Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023, 17:20
Արմինֆո. Հայաստանի առևտրային բանկերն այս պահին իրականացնում են նյութական և ոչ նյութական արժեքների գույքագրում ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրների ամբողջական պատկերը կազմելու նպատակով: Գույքագրման արդյունքում կառավարության և Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված բնակիչներին կառաջարկվեն անհատական կամ ընդհանուր լուծումներ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ կենտրոնական բանկից, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կենտրոնական բանկը մտադիր է փախստականների համար վարկային համաներում հայտարարել և նրանց արտոնյալ վարկավորման (այդ թվում' հիփոթեքային) ծրագիր ներդնել: |
Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023, 17:04
Արմինֆո. 2023թ. առաջին կիսամյակի արդյունքներով հայկական երկու բանկեր ՝ Ամերիաբանկը և Արդշինբանկը, ընդգրկվել են Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջատար 5-յակում ՝ տարեկան կտրվածքով առաջադիմելով, համապատասխանաբար, 4-րդ և 5-րդ հորիզոնականներ (2022թ.առաջին կիսամյակի 18-րդ և 24-րդ հորիզոնականներ): Այդ մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։ |
Չորեքշաբթի, 28 Հունիսի 2023, 20:49
Արմինֆո. "ԱՐԱՐԱՏԲԱՆԿ" ԲԲԸ-ն հունիսի 28-ից սկսում է բաժնետերերին շահաբաժինների վճարումը՝ դրան ուղղելով 5 մլրդ դրամ ($12.7 մլն) ՝ 2022 թվականին ստացված 13.2 մլրդ դրամ ($33.5 մլն) զուտ շահույթից։ Իսկ մնացած 8.2 մլրդ դրամը ($20.8 մլն) մնում է բանկի տրամադրության տակ և ուղղվելու է բանկի զարգացմանը։ Այդ որոշումը կայացվել է նախօրեին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովում: |