Բելառուսի դեսպան. Լոգիստիկայի հարցերը դժվարացնում են թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության գործընթացը
 Երեթշաբթի, 18 Հոկտեմբերի 2016, 18:06

Արմինֆո. ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը կարծում է, որ հնարավոր չէ առանձնացնել թեթև արդյունաբերության այն ճյուղերը, որոնք այսօր կարող են հետարքրել բելառուս ձեռներեցին, քանի որ բոլոր ճյուղերը պահանջված են և հետաքրքրույթուն են ներկայացնում, հայտարարել է դեսպանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում` Երևանում ՙԹեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրերի՚ շրջանակում:«Չէ որ ֆեշն-ինդուստրիան մշակույթների փոխներթափանցում է, հավաքածուների, գաղափարների, միտումների փոխանակում, և խոսել այն մասին, որ հետաքրքիր կլինեն միայն մորթյա իրերը, միակողմանի պատմություն կլինի, քանզի, համոզված եմ,  հայ գնորդի համար նույնքան հետաքրիր կլինի վուշյա, բամբակյա, տրիկոտաժեռ արտդրանքը, որով հայտնի է բելառուս արտադրողը: Բելառուսի ձենարկույթունները`կոշիկի, տեքստիլի, խորն արդիկանացման են ենթարկվել, այդ թվում` պետության աջակցությամբ: Արդյունքում` մենք պատրաստում ենք չափազանց մրցունակ իրեր: Ես ոչ առանց պաթոսի ասեմ, որ մենք կարում ենք «Դիոր» տան համար, ԳԴՀ պապշտպանության նախարարության, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի մի շարք ձեռնարկությունների համար», - ասել է Իգոր Նազարուկը ԱրմԻնֆո-ին էքսպրես-հարցազրույցում:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84