ՀՀ Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ լիցենզիան`Հայէկոնոմբանկի հետ միավորման կապակցությամբ
 Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2016, 20:31

Արմինֆո.  ՀՀ Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության լիցենզիան`Հայէկոնոմբանկի հետ միավորման կապակցությամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումը ՀՀ ԿԲ Խորհրդի կողմից ընդունվել է սույն թվականի օգոստոսի 24-ին, գրանցելով երկու բանկերի միավորման փոխանցման ակտը, ինչպես նաև Հայէկոնոմբանկի փոփոխված Կանոնադրությունը: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84