Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 16:18
Արմինֆո.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) ԵՄ դոնորական աջակցությամբ Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ' մասնավոր հատվածի ֆինանսավորման, մրցունակության բարձրացման և ավելի կանաչ ու կայուն պրակտիկայի ներդրման համար: Դա կօգնի տեղական ՄՓՄՁ-ներին բարձրացնել մրցունակությունը և կանաչ անցում կատարել: Այդ մասին նշվում է ՎԶԵԲ-ի հաղորդագրության մեջ։ |
Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 20:29
Արմինֆո. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսի սահմաններում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱՄՀ-ի "Տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները" զեկույցին նվիրված միջոցառման ժամանակ՝ այդ առնչությամբ հղում անելով ֆինանսական կայունության վերաբերյալ ԿԲ-ի հաշվետվությանը: |
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 17:05
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:48
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 10.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, վճարման կիսամյակային պարբերականությամբ և երկու տարի մարման ժամկետով: |
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 16:12
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային և դոլարային պարտատոմսերի 2024-ի առաջին տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին: |
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:19
|
Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 13:57
Արմինֆո.Հայաստանի բանկային հատվածում վարկավորման ծավալի աճը 2023 թվականին արագացել է ՝ 13%-ից մինչեւ 21%՝ հասնելով 5.8 տրլն դրամի (14.2 մլրդ դոլար)։ Սակայն, պարզվել է, որ դա բավարար չէր շահույթն անկումից փրկելու համար, որը 2022 թվականին 3 անգամ աճից հետո 2023 թվականին կրճատվել է 9,2% - ով՝ կազմելով 229.9 մլրդ դրամ (567.9 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 31.12.2023 թ. տվյալները։ |
Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 18:41
|
Շաբաթ, 10 Փետրվարի 2024, 01:31
|
Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 10:16
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին: 28.11.2023-12.01.2024-ն ընկած ժամանակահատվածում տեղաբաշխվել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 12,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս ժամկետով: |
Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 13:09
Արմինֆո.Ամերիաբանկը ստանձնել է կայուն միջավայրի ստեղծման և ածխածնային չեզոք տնտեսության անցմանն աջակցելու երկարաժամկետ պարտավորություն: Այդ մասին հայտարարել է Ամերիաբանկի վաճառքի և կորպորատիվ հաճախորդների հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանը՝ նախօրեին Երևանում մեկնարկած "էներգետիկ շաբաթվա" շրջանակներում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: |
Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 11:56
|
Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 17:28
Արմինֆո. Հայկական բանկերի շահույթը, որն անցյալ տարի աճել է արտարժութային գործառնությունների խմորիչով, սկսում է խիստ զիջել աճի տեմպերով։ Վարկավորման հաշվին այն կայուն աճի վերադարձնելու փորձերը ցանկալի արդյունքի չեն հասել՝ տնտեսության սուբյեկտներից թույլ ազդակի պատճառով։ Բացի այդ, մանրածախ վարկավորումը, որը շարունակում է աճել արագացված տեմպերով, վտանգում է նույնիսկ շահույթի ներկայիս թույլ արտահայտված աճը, քանի որ հենց այս պորտֆելն է պարունակում բարձր ռիսկային թունավոր վարկերի դոմինանտ, որոնց դուրսգրումը հաշվեկշռից բացասաբար է անդրադառնում ֆինանսական արդյունքի վրա: |
Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 12:06
Արմինֆո. Անցյալ տարի նվազած կորպորատիվ վարկավորումը վերակենդանացնելու Հայաստանի բանկային համակարգի երկչոտ փորձերը տեղի են ունենում մանրածախ վարկավորման արագացված աճի ֆոնին, որն ապահովում է ակտիվների եկամտաբերության եւ դիվերսիֆիկացման ընդունելի մակարդակի պահպանումը։ Սակայն, նման ակտիվությունը պահանջում է հատուկ ուշադրություն, որն անհրաժեշտ է ժամկետանց վարկերի ոչ ռիսկային տիրույթում պահելու համար: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո լրատվական ընկերության վերլուծաբանների պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 30.09.2023 թ. տվյալները։ |
Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023, 17:54
Արմինֆո.Սույն թվականի հոկտեմբերի 26-ից Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերը առաջին անգամ կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես նշված է Հայաստանի ֆոնդային բորսայի հաղորդագրությունում, տևական ընդմիջումից հետո ՀՖԲ-ում սրանք առաջին միջազգային պարտատոմսերն են։ |
Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2023, 15:58
|
Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023, 16:01
Արմինֆո. IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 2023թ. հուլիսի 24-ին թողարկված 5 մլն դոլար ծավալով անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի առաջնային տեղաբաշխումը: Այդ մասին նշվում է IDBank-ի հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո այդ թողարկման (AMANLBB2LER8) պարտատոմսերը գնանշվելու են բորսայի հարթակում՝ շուկա ստեղծողի միջոցով: |