«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն երեք տարով ազատվել է ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ից
 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017, 14:49

Արմինֆո. ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգել է 2017 թ. ապրիլի 14-ից մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Համապատասխան որոշման նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության ապրիլի 20-ի նիստում:  

Հայաստանում հերթական անգամ խոսել են զտարկման գործարանի կառուցման հեռանկարայնության մասին
 Ուրբաթ, 17 Փետրվարի 2017, 18:47

Արմինֆո.  Հայաստանում նախատեսվում է  կառուցել զտարկման գործարան: Համապատասխան ներդրումային նախագիծը ներկայացվել է www.investmentprojects.am էկեյտրոնային հարթակում: Նախագծի ընդհանուր արժեքը  գնահատվում է $10-12 մլն, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության

Կբացառվի ձեռնարկողի կողմից շրջակա միջավայրին վնաս հասցնելու և դրա դիմաց անհամաչափ տույժեր մուծելու պրակտիկան
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017, 17:40

Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են հասարակության լայն խմբերի մոտ հետաքրքրություն ներկայացնող և բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հերթական հարցերը:

Բնապահպանության նախարարությունը հանդես է գալիս լեռնահանքային արդյունաբերության ողջ ոլորտի համար էկոլոգիական ռիսկերի ապահովագրության լիարժեք համակարգի ներդրման օգտին
 Երեթշաբթի, 27 Դեկտեմբերի 2016, 14:00

Արմինֆո. Բնապահպանության նախարարությունը հանդես է գալիս լեռնահանքային արդյունաբերության ողջ ոլորտի համար օրենսդրական մակարդակով էկոլոգիական ռիսկերի ապահովագրության լիարժեք համակարգի ներդրման օգտին: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Արծվիկ Մինասյանը` դեկտեմբերի 27-ի ամփոփիչ մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Լիդիանի գործադիր տնօրեն. Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիրն ապահովագրված է միջազգային բոլոր չափանիշներով
 Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2016, 16:04

Արմինֆո. Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիրը լիարժեք ապահովագրված է միջազգային բոլոր չափանիշներով, հայտարարել է Lydian Armenia ընկերության գործադիր տնօրեն Հայ Ալոյանը, «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման  նպատակով ՀՀ Բնապահպանության նախարարության և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև այսօր փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողոթյան ընթացքում։

Հայկ Ալոյան. Մենք ուզում ենք ցույց տալ, որ Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից և անվտանգ լեռնահումքային արդյունաբերություն
 Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2016, 13:08

ԱրմԻնֆո. Բրիտանական Lydian International Ltd ընկերությունն այսօր Հայաստանում իրականացնում է արդյունաբերական ամենախոշոր՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը, 370 մլն.դոլար ընդհանուր արժեքով: Ընթացիկ տարվա օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Սակայն, նախագծի իրականացումից մինչև արդյունաբերական մեկնարկն անցել է առնվազն 10 տարի: Այդ տարիները, գտնում է Lydian Armenia-ի (նախկին անվանումը՝«Գեոթիմ») գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, հավանաբար, ամենադժվարինն էին ընկերության համար: Հենց այդ տարիներին ստեղծվեց բազան, որը հիմնված է լեռնահումքային արտադրությոինների ամենաժամանակակից և լավագույն միջազգային ստանդարտների վրա, որոնց գործունեությունը ժամանակակից պայմաններում անիմաստ կլիներ առանց բնապահպանական, սոցիալական և արտադրական ռիսկերի կառավարման բազմաթիվ գործիքների: Այդ պարտավորությունների խիստ կիրառումը պատահական չէր, քանի որ նախագծի մասնակիցների շարքում են ոչ միայն մասնավոր ներդրողներ և միջազգային ներդրումային հիմնադրամներ, այլ նաև այնպիսի ինստիտուցիոնալ ներդրողներ, ինչպիսիք են՝ ՎԶԵԲ-ը և Միջազգային ֆինանսական կորպորացիան - համաշխարհային դոնոր կազմակերպություններ, որոնց գործունեությունն անհամատեղելի է հեղինակային ռիսկերի հետ: Այն մասին, թե ինչպես կարելի է գնահատել անցած ճանապարհը և ինչպիսին են նախագծի հեռանկարները, Հայկ Ալոյանը պատմում է ԱրմԻնֆո լրատվական գործակալության տնտեսական մեկնաբան Էմանուիլ Մկրտչյանին:

Հայաստանում տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի շինարարության մեկնարկը
 Ուրբաթ, 19 Օգոստոսի 2016, 20:14

Արմինֆո. Օգոստոսի 19-ին վայոց Ձորի մարզում տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության մեկնարկի արարողությունը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Lydian Armenia ընկերության մամուլի ծառայությունից: Միջոցառմանը ներկա  էին Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, էներգետիկայի  և բնական պաշարների նախարար Լ. Յոլյանը, Էկոնոմիկայի նախարար Ա. Մինասյանը, շրջակա համայնքների ղեկավարներ, մարզպետներ, այլ պաշտոնատար անձինք: Մասնակիցների թվում էին Լիդիան Ինթերնեյշնլի  տնօրենների խորհրդի անդամները, ընկերության բաժնետերեր, IFC և ՎԶԵԲ ներկայացուցիչներ, Հայաստանում Համաշխարային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակների ղեկավարներ Լորա Բեյլին և Տերեսա Դաբան Սանչեսը: Ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
 
Հարյուրից ավելի հյուրերին, համայնքների ներկայացուցիչներին և ընկերության աշխատակիցներին դիմելով Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն պարոն Հովարդ Սթիվենսոնը շնորհավորեց բոլոր շահագրգիռ կողմերին Ամուլսարի ծրագրի նոր և կարևոր փուլի մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը, շրջակա համայնքներին, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին վստահության և շարունակական աջակցության համար. «Վստահ եմ, որ ձեր ցանկությունն է տեսնել տարբեր ու ավելի լավ հանքարդյունաբերական ծրագիր Հայաստանում: Ես ուզում եմ վստահեցնել, որ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ցույց տանք, որ հնարավոր է այլ կերպ աշխատել, որ հանքարդյունաբերությունը կարող է լինել պատասխանատու, անվտանգ և կարող է օգուտներ բերել շրջակա համայնքներին: Մենք, բոլորիդ հետ միասին, առաջիկա 12 տարիներին դա իրականություն ենք դարձնելու»:
Ներկաներին ուղղված իր խոսքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասաց. «Առաջին իսկ օրվանից մենք լիովին աջակցել ենք Ամուլսարի ծրագիրն և վստահ ենք, որ այն հաջողությամբ կյանքի կկոչվի: Մենք անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարևորը այսօրվա շինարարության մեկնարկն է, որի համար ես շատ ուրախ եմ, որպես կառավարության ղեկավար: Օտարերկրյա ներդրումների նվազման պայմաններում կարևոր է այս խոշորագույն ծրագրի մեկնարկը: Ցանկանում եմ հատկապես ողջունել միջազգային հեղինակավոր ֆինանսական ինստիտուտների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մասնակցությունը: Ուղղակի համոզված եմ, որ Ամուլսարի ծրագիրը զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար»:

Ամուլսարի ոսկու  հանքավայրը յուրացնող Գեոթիմ ՓԲԸ-ն անվանափոխվել է Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի  
 Երեթշաբթի, 16 Օգոստոսի 2016, 11:52

Արմինֆո. Ամուլսարի ծրագիրը մտնում է նոր փուլ և այս կապակցությամբ ընկերությունը որոշում է կայացրել անվանափոխել Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ ընկերության դուստր կազմակերպություն հանդիսացող Գեոթիմ ՓԲԸ-ն Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի:  

 Շաբաթ, 30 Հուլիսի 2016, 14:40

Արմինֆո.

«Գեոթիմ» ՓԲԸ-ում վստահ են, որ լեռնահումքային արդյունաբերությունը համատեղելի է գյուղատնտեսության և փոքր բիզնեսի հետ
 Երկուշաբթի, 27 Հունիսի 2016, 17:46

Արմինֆո. «Գեոթիմ» ՓԲԸ-ում, որն ունի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիա, վստահ են, որ լեռնահումքային արդյունաբերությունը համատեղելի է գյուղատնտեսության և փոքր բիզնեսի հետ:

ՎԶԵԲ-ը ծրագրում է Lydian International-ի 10,5 մլն կանադական դոլարի բաժնետոմսերի լրացուցիչ գնում
 Երեթշաբթի, 7 Հունիսի 2016, 11:07

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նախատեսում է Lydian International-ի 10,5 մլն կանադական դոլարի բաժնետոմսերի լրացուցիչ գնում` Հայաստանի Ամուլսարի ոսկու հանքի նախագծի բնապահպանական և սոցիալական ներգործության կառավարման միջոցառումների իրագործման նպատակով: 

«Գեոթիմ» ՓԲԸ-ն հրապարակել է Ամուլսարի «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման» (ԲՍԱԳ) փոփոխված տարբերակը
 Ուրբաթ, 3 Հունիսի 2016, 17:43

Արմինֆո. «Այսօրվա դրությամբ մենք ունենք նախագիծ, որն արժանացել է ՀՀ բնապահպանության նախարարության փորձագիտական դրական եզրակացությանը, որ պատրաստ ենք սկսել շինարարական աշխատանքները»,- հունիսի 2-ին լրագրողներին հաղորդել է «Գեոթիմ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Արմեն Ստեփանյանը Հայաստանի տարածքում իր նախադեպը չունեցող` Ամուլսարի «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման» (ԲՍԱԳ) ծրագրի շնորհանդեսի ընթացքում:

Լիդիան Ինթերնեյշնլ. հաստատվել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման փաթեթը. նախատեսվում է շինաշխատանքները սկսել առաջիկա ամիսներին
 Շաբաթ, 21 Մայիսի 2016, 12:59

Արմինֆո. Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլե՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած պատվիրակությանը:

Գեոթիմ. Լեռնահումքային ոլորտի կանադական փորձը մեզ համար շատ կարևոր է
 Երկուշաբթի, 14 Մարտի 2016, 18:22

Արմինֆո. Լեռնահումքային ոլորտի Կանադայի փորձը շատջ կարևոր է Հայաստանի լեռնահումքային ձեռնարկությունների համար: Այս մասին այսօր հայ-կանադական բիզնես-ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Գեոթիմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը:

IFC-ն առաջարկել է 40 մլն.դոլար ներդնել Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության ֆինանսավորմանը
 Հինգշաբթի, 11 Փետրվարի 2016, 20:12

Արմինֆո. Գեոթիմ ՓԲԸ 100% բաժնետեր Լիդիան ինթերնեյշնլ լիմիթիդը հայտարարել է, որ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) առաջարկել է Ամուլսարի շինարարության ֆինանսավորման համար ներդնել 40 միլիոն ԱՄՆ դոլար: 

 Հինգշաբթի, 3 Դեկտեմբերի 2015, 16:15

Արմինֆո.

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը ներկայացրել է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հնարավոր բնապահպանական և սոցիալական ասպեկտները
 Ուրբաթ, 24 Հուլիսի 2015, 16:48
Բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլե ընկերությունը և նրա հայկական դուստր «Գեոթիմե ՓԲԸ-ն հուլիսի 23-ին ներկայարցել են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագր�
Անելիք Բանկի նոր ռազմավարությունը կուղղվի դեպի մանրածախ ծառայություններ հատված
 Ուրբաթ, 20 Դեկտեմբերի 2013, 18:16
ԱրմԻնֆօ: Անցած աշնանը Հայաստանի հնագույն բանկերից մեկում՝ Անելիք Բանկում տեղի ունեցավ բաժնետերերի փոփոխություն, և բանկի բաժնետոմսերի ամբողջական փաթեթն անցավ լի


Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10