Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 13:41
Արմինֆո Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է խստացնել հետիոտն կարգով անձնական օգտագործման ապրանքների անմաքս ներմուծման նորմերը, սահմանելով ավելի խիստ նորմեր, քան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սահմանած նորմերը: "Սահմանափակումների տակ կհայտնննվի ոչ միայն մանր ձեռնարկատիրությունը, այլև՝ մենք բոլորս", - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է "Քաղաքացի-հարկատու-բիզնես" իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Էդուարդ Բադալյանը: |
Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 11:55
Արմինֆո. ՀՀ կառավարությունը մտադիր է բարձրացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձերը: Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 2-ի նիստում դրական եզրակացություն է տվել կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: |
Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 21:59
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի մարտի 29-ի նիստում որոշում է կայացվել նախնական համաձայնություն տալ «Ամերիաբանկ» ՓԲԸ կանոնադրական հիմնադրամում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի և «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: Այդ մասին հաղորդել է ՀայաստանիԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: |
Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 15:16
|
Ուրբաթ, 29 Մարտի 2024, 19:01
Արմինֆո.Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով: Հաղթող բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածաշրջանից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը, ինչպես նաև հաշվի են առնվել ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների և ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները: |
Ուրբաթ, 29 Մարտի 2024, 15:17
|
Ուրբաթ, 29 Մարտի 2024, 15:16
Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ վաղվանից՝ մարտի 30-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները. «Ակբա բանկ» ԲԲԸ, «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ, «ԱյԴի բանկ» ՓԲԸ , «Արարատբանկ» ԲԲԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, «Արցախ բանկ» ՓԲԸ, «Էվոկաբանկ» ՓԲԸ, «Ինեկոբանկ» ՓԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Յունիբանկ» ԲԲԸ։ |
Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 17:54
Արմինֆո. ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը "Արարատի կոնյակի գործարան" ՍՊԸ ձեռնարկությունում կիրականացնի վերահսկողական միջոցառումներ՝ կապված Բելառուսի առողջապահության նախարարությունից ստացված նամակի հետ, որում նշված է ձեռնարկության արտադրանքում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների հայտնաբերված խախտումների մասին: |
Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 17:54
|
Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 14:27
Արմինֆո.Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ծանոթ չէ Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում տների կառուցման նախագծի իրագործման մանրամասներին, որտեղ 2021 թվականի իրադարձություններից հետո 10-ից ավելի ընտանիքներ զրկվել են զրկվել են բնակարաններից, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Այդ մասին նա հայտարարել է մարտի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում։ |
Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 13:57
Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2024թ. փետրվարին կրճատվել են տարեկան 4,6% - ով կամ 164 մլն դոլարով՝ կազմելով 3.381 մլրդ դոլար, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել է 17,7% կամ 532.1 մլն դոլարի աճ՝ մինչև 3.545 մլրդ դոլար։ Հունվար-փետրվար և միայն փետրվար ամիսների դինամիկան, ինչպես և մեկ տարի առաջ, նույնպես նվազող է, ինչի հետևանքով ՀՄՊ-ն ավելի զգալիորեն հեռացել է պատմական առավելագույն 4.220 մլրդ դոլարից՝ 2023թ. օգոստոսին: Այդ մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։ |
Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 13:52
|
Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 13:42
Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ "Աստանա" դիվանագիտական ակումբի գործարար պատվիրակության երեւանյան հանդիպման արդյունքում, ինչի մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Աստանա" դիվանագիտական ակումբի մամուլի ծառայությունից: |
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 18:23
Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել երկրի գյուղատնտեսության զարգացման գործում։ Այդ մասին մարտի 27-ին ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ |
Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 17:35
Արմինֆո. Մենք ցանկանում ենք Հայաստանին առաջարկել այլընտրանքային լոգիստիկ երթուղի, որն էապես կկրճատի բեռնափոխադրողների ժամանակային ծախսերը և ունի մրցակցային գին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է "Աստանա" դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ Ղազախստանի գործարար պատվիրակության հանդիպման հարթակներում: |
Երեթշաբթի, 26 Մարտի 2024, 18:57
Արմինֆո. 2024թ. մարտի 25-ից Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանումը փոխվել է: Ինչպես ասվում է ընկերության կայքում, նոր ֆիրմային անվանումը «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն է: Համապատասխանաբար, փոփոխվել են նաև Ընկերության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները, որոնցում «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության փոխարեն նշվել է «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն: |
Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 18:27
|
Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 18:02
Արմինֆո. Ընթերցողի ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ սույն հրապարակումը նպատակ ունի ուղորդել բիզնեսին դեպի թվայնացում: Հիմնախնդիրը ներկայացված է տրամաբանական հոդվածաշարքով: Առաջին հրապարակումը ընդգրկում էր խնդրի օրենսդրական կարգավորման հարցերը՝ «Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է Հայաստանը» (տես՝ https://finport.am/full_news.php?id=49929&lang=1) |