Ուրբաթ, 8 Մարտի 2024, 00:25

Արմինֆո.

Գևորգ Պապոյան. Էկոնոմիկայի նախարարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինել
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 16:22

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունում, կառավարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինել։ Այդ մասին մարտի 7-ի ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը։

Արարատբանկը մտադիր է ներդնել ռիսկերի կառավարման ESG ռազմավարություն ՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարմամբ
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 12:49

Արմինֆո.Արարատբանկը մտադիր է մշակել և ներդնել բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարում ենթադրող ESG ռազմավարություն՝ որպես Բանկի կայունության և շրջակա միջավայրի, հասարակության և ներքին կառավարման կառուցվածքի վրա ընկերության ազդեցության գնահատման երեք կենտրոնական գործոններ: Այդ մասին ROBUST ARMENIA-2024 ամենամյա կոնֆերանսի շրջանակում լրագրողների հետ զրույցում հաղորդել է Արարատբանկի բնապահպանական և սոցիալական ռիսկերի (ԲՍԿ) պատասխանատու Ռաիսա Բաբայանը։

Ջոն Դի. Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 12:16

Արմինֆո.Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների։ Նման կարծիք է հայտնել Do Something ընկերության հիմնադիր ու տնօրեն Ջոն Դին՝ ROBUST ARMENIA-2024 համաժողովում ելույթի ժամանակ։

Հակոբ Վարդանյան. էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապը
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 11:59

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Վաչե Տերտերյանն ու Հակոբ Վարդանյանն ընդունել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) պատվիրակություններին։

Հայաստանի իշխանությունները կրկին չեն տեղավորվել Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներում
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 11:31

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները երրորդ անգամ փոխում են Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետները ՝ այդպիսով ավելացնելով պետական գանձարանի ֆինանսական բեռը վարկի սպասարկման առումով: Կառավարությունը մարտի 7-ին հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև <Հայաստան-Վրաստանի սահման (Մ6 Վանաձոր - Բագրատաշեն) տարածաշրջանային ճանապարհի բարեկարգման ծրագիր> - վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում և վարկային միջոցների վերաբաշխում>նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Կես գին բոլորին և մինչև 15 000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին. IDBank
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 09:41

Արմինֆո.IDBank-ի վճարային քարտերն արդեն ոչ միայն լավագույն գործիքն են անկանխիկ վճարումների համար, այլև Ձեր ամենաշահավետ ընտրությունն են․ Բանկը հայտարարում է բացառիկ արշավ, որի շրջանակում զեղչվում են ամենապահանջված ու սիրված քարտատեսակները, իսկ նոր հաճախորդներին ևս մեկ հաճելի անակնկալ է սպասվում։

Մեր նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ու արտադրություն ունեցող երկիր. Փաշինյանը՝ եգիպտացի գործարարներին
 Չորեքշաբթի, 6 Մարտի 2024, 12:47

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կայացել է հանդիպում տեղի գործարարների հետ:

Հայաստանի իշխանությունները մտածում են ՏՏ ոլորտում մտավոր սեփականության առեւտրայնացման շուրջ
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 17:20

Արմինֆո.Հայաստանի ֆինանսական իշխանությունները մտածում են ՏՏ ոլորտում հեղինակների և իրավատերերի շահերը պաշտպանելու համար իրավական նորմերի համալիր մշակելու շուրջ։ Այդ մասին մարտի 5-ին "ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի մասին" թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ։

Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 16:28

Արմինֆո.SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ այս տարի այն կանցկացվի ապրիլի 3-ին «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։

Հայաստանի կապիտալի շուկան զարգացման սկզբնական ճանապարհին է. փոխնախարար
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 15:06

Արմինֆո.Մենք ՝ որպես պետություն, կապիտալի շուկայի զարգացման համար պայմանների և խթանների ստեղծման անհրաժեշտություն ենք տեսնում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը՝ «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումի  շրջանակներում։

Վառելիքի քարտերը՝ հարմարավետության գործիք․ idplus
 Ուրբաթ, 1 Մարտի 2024, 15:59

Արմինֆո.Idplus-ի հետ վճարումները ոչ միայն ակնթարթային են, այլև շահավետ․ idplus-ի վառելիքի թվային քարտերը հասանելի են մի շարք լցակայաններում՝ Ran Oil, Arm Petrol, Flash և Erebuni լցակայաններում, այսինքն՝ կարող եք գնել վառելիք գնել ու խնայել ավելի շատ կետերում։

Գեղամ Գևորգյան. Հայաստանում բենզինի գների մասին խոսելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 15:52

Արմինֆո.Հայաստանում բենզինի գների մասին խոսելիս պետք է հաշվի առնել Այրում - Չարբախ երկաթգծի ֆիքսված ծախսը, ակցիզային, բնապահպանական հարկը։ Այդ փետրվարի 29-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ պատասխանելով երկրում բենզինի բարձր գները նշող խորհրդարանականների հարցերին։

200 ՄՎտ հզորությամբ 2-3 ատոմային էներգաբլոկները հնարավորություն կտային ավելի արդյունավետ կառավարել երկրի էներգահամակարգը. ՀԾԿՀ ղեկավար
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 14:37

Արմինֆո.Հայաստանում յուրաքանչյուրը 200 ՄՎտ հզորությամբ երկու-երեք ատոմային էներգաբլոկի առկայությունը կտար ավելի արդյունավետ կառավարելու երկրի էներգահամակարգը: Այդ մասին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ում թեկնածությունը կրկին առաջադրվել է ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար:

Որպես նվիրատվություն ընդունելով "ՄՏՍ Հայաստան"-ի բաժնետոմսերի 20%-ը՝ կառավարությունն ուղերձ է հղում այլ ընկերությունների. Փաշինյան
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 14:34

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրի որոշմամբ, որպես նվիրատվություն է ընդունվել Հայաստանի Հանրապետությանը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս 1000 (հազար) դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի (թվով 550.000 հատ) 20 (քսան) տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությոնը:

 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 21:23

Արմինֆո.

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 18:49

Արմինֆո.Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն ունի, նվերներն էլ նորից շա՜տ մեծ են ու ցանկալի։

Ակբա բանկը գլխամասային նոր գրասենյակ կունենա
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 18:34

Արմինֆո.Ակբա բանկի գլխամասային նոր գրասենյակը կառուցվում է ճարտարապետական եզակի լուծումներով, հայկական ձեռագրով և միջազգային բարձր ստանդարտներով։

"Հյուսիս-Հարավ" նախագծի շրջանակում Երևան-Գյումրի մայրուղին պատրաստ կլինի 2025 թվականի վերջին
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 18:04

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ քննարկվել է «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները:

Նիկոլ Փաշինյանը՝ աշխատանքային միգրանտներին հարկելու մասին․ օրենքը չի գործել, որովհետև մեխանիզմներ չեն եղել
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 18:03

Արմինֆո.Աշխատանքային միգրանտների հարկման մասին օրենքն ընդունվել է վաղուց՝ մոտ 10 տարի առաջ։ Այդ մասին հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով խորհրդարանականների հարցերին։



Արտ. փոխարժեքները
29.04.2024
RUB4.17-0.05
USD387.81-0.27
EUR415.62-0.67
GBP485.890.32
CAD284.05-0.11
JPY24.880.13
CNY53.560.01
CHF425.460.12