Ջոն Դի. Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 12:16

Արմինֆո.Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների։ Նման կարծիք է հայտնել Do Something ընկերության հիմնադիր ու տնօրեն Ջոն Դին՝ ROBUST ARMENIA-2024 համաժողովում ելույթի ժամանակ։

Շուռնուխում տների շինարարությունը ձգձգվել է, իսկ նախահաշիվն աճել է
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 12:16

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը սահմանամերձ Շուռնուխ գյուղում (Սյունիքի մարզ) 13 տուն կառուցելու համար կծախսի շուրջ 1,3 մլրդ դրամ (3,2 մլն դոլար ընթացիկ փոխարժեքով)։ Նախագիծն ավարտին հասցնելու համար մարտի 7-ին կառավարությունը հավանություն է տվել լրացուցիչ 108,5 մլն դրամի հատկացմանը։

Հակոբ Վարդանյան. էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապը
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 11:59

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Վաչե Տերտերյանն ու Հակոբ Վարդանյանն ընդունել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) պատվիրակություններին։

Հայաստանի իշխանությունները կրկին չեն տեղավորվել Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներում
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 11:31

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները երրորդ անգամ փոխում են Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետները ՝ այդպիսով ավելացնելով պետական գանձարանի ֆինանսական բեռը վարկի սպասարկման առումով: Կառավարությունը մարտի 7-ին հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև <Հայաստան-Վրաստանի սահման (Մ6 Վանաձոր - Բագրատաշեն) տարածաշրջանային ճանապարհի բարեկարգման ծրագիր> - վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում և վարկային միջոցների վերաբաշխում>նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Կես գին բոլորին և մինչև 15 000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին. IDBank
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 09:41

Արմինֆո.IDBank-ի վճարային քարտերն արդեն ոչ միայն լավագույն գործիքն են անկանխիկ վճարումների համար, այլև Ձեր ամենաշահավետ ընտրությունն են․ Բանկը հայտարարում է բացառիկ արշավ, որի շրջանակում զեղչվում են ամենապահանջված ու սիրված քարտատեսակները, իսկ նոր հաճախորդներին ևս մեկ հաճելի անակնկալ է սպասվում։

2024թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 10,7%-ով
 Չորեքշաբթի, 6 Մարտի 2024, 16:39

Արմինֆո.2024թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2023թ. հունվարի համեմատ աճել է 10,7%-ով (նախորդ տարվա 10,5% աճի դիմաց)։ Միայն հունվարին տնտեսական ակտիվությունը նվազել է 45,1%-ով (2023թ. հունվարի 46,1% անկման դիմաց), ընդ որում, անկում է արձանագրվել բոլոր ոլորտներում՝ բացի էներգահամալիրից։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները։

Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 16:28

Արմինֆո.SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ այս տարի այն կանցկացվի ապրիլի 3-ին «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։

Հայաստանում սպառողական գների անկումը հրահրված է սննդամթերքով՝ ծառայությունների եւ բենզինի թանկացման պայմաններում
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 16:27

Արմինֆո. Հայաստանում սպառողական գները նվազում են էժանացող սննդամթերքի հաշվին, ինչպիսիք են ՝ ձավարեղենը, ալյուրը, միսը, կարագը, ձուկը, հացը, պանիրը, բանջարեղենն ու մրգերը։ Դրան զուգընթաց՝ բենզինի, ալկոհոլի և ծխախոտի գների աճ է գրանցվում ։ Բացի այդ, շարունակում են թանկանալ ծառայությունները, Ընը որում, հատկապես աճել են անձնական փոխադրամիջոցների սպասարկման սակագները։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանը տեխնոլոգիական մի շարք ուղղություններով պետք է դառնա աշխարհի առաջատար երկրներից մեկը
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 15:04

Արմինֆո. Հայաստանը տեխնոլոգիական մի շարք ուղղություններով պետք է դառնա աշխարհի առաջատար երկրներից մեկը։ Այդ մասին մարտի 5-ին բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետին առընթեր գիտության եւ տեխնոլոգիաների աշխատանքային խմբի անդամ, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանը։

Վառելիքի քարտերը՝ հարմարավետության գործիք․ idplus
 Ուրբաթ, 1 Մարտի 2024, 15:59

Արմինֆո.Idplus-ի հետ վճարումները ոչ միայն ակնթարթային են, այլև շահավետ․ idplus-ի վառելիքի թվային քարտերը հասանելի են մի շարք լցակայաններում՝ Ran Oil, Arm Petrol, Flash և Erebuni լցակայաններում, այսինքն՝ կարող եք գնել վառելիք գնել ու խնայել ավելի շատ կետերում։

ՊԵԿ-ի նախաձեռնությունը հարվածի տակ է դնում Հայաստանի ներդրումային գրավչությունը. փորձագետ
 Ուրբաթ, 1 Մարտի 2024, 15:43

Արմինֆո. ՀՀ պետեկամուտների կոմիտեի առաջարկած օրենսդրական փոփոխությունները, որոնք հարկային մարմնին թույլ են տալիս հարկատուից բանկային գործառնությունների վերաբերյալ քաղվածք պահանջել՝ առանց դատարանի որոշման առկայության, չափազանց խոցելի են դարձնում բանկային գաղտնիքի ինստիտուտը և դրան հաղորդում են զուտ ձևական բնույթ: Նման կարծիք է հայտնել փաստաբան Արսեն Սարդարյանը՝ մարտի 1-ին "Ինչի համար է ՊԵԿ-ին անհրաժեշտ բանկային գաղտնիքի հասանելիությունը" թեմայով քննարկման ժամանակ։

Հայաստանում արդեն կա ավելի քան 4,5 հազար վիրտուալ պոստերմինալ
 Ուրբաթ, 1 Մարտի 2024, 13:41

Արմինֆո. Հայաստանում վիրտուալ պոստերմինալների (vPOS-ներ) թիվը 2024 թվականին կազմել է 4, 518 հազար, որոնց 51% - ը կամ 2, 322 հազարը գործարկվել են առևտրի, հանրային սննդի և ծառայությունների կետերում:

Գեղամ Գևորգյան. Հայաստանում բենզինի գների մասին խոսելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 15:52

Արմինֆո.Հայաստանում բենզինի գների մասին խոսելիս պետք է հաշվի առնել Այրում - Չարբախ երկաթգծի ֆիքսված ծախսը, ակցիզային, բնապահպանական հարկը։ Այդ փետրվարի 29-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ պատասխանելով երկրում բենզինի բարձր գները նշող խորհրդարանականների հարցերին։

Որպես նվիրատվություն ընդունելով "ՄՏՍ Հայաստան"-ի բաժնետոմսերի 20%-ը՝ կառավարությունն ուղերձ է հղում այլ ընկերությունների. Փաշինյան
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 14:34

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրի որոշմամբ, որպես նվիրատվություն է ընդունվել Հայաստանի Հանրապետությանը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս 1000 (հազար) դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի (թվով 550.000 հատ) 20 (քսան) տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությոնը:

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 18:49

Արմինֆո.Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն ունի, նվերներն էլ նորից շա՜տ մեծ են ու ցանկալի։

"Հյուսիս-Հարավ" նախագծի շրջանակում Երևան-Գյումրի մայրուղին պատրաստ կլինի 2025 թվականի վերջին
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 18:04

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ քննարկվել է «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները:

Նիկոլ Փաշինյանը՝ աշխատանքային միգրանտներին հարկելու մասին․ օրենքը չի գործել, որովհետև մեխանիզմներ չեն եղել
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 18:03

Արմինֆո.Աշխատանքային միգրանտների հարկման մասին օրենքն ընդունվել է վաղուց՝ մոտ 10 տարի առաջ։ Այդ մասին հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով խորհրդարանականների հարցերին։

ՀԾԿՀ. ավարտին է մոտենում "Մեծ Մասրիկ" արդյունաբերական նշանակության արևային էլեկտրակայանի շինարարությունը
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 17:54

Արմինֆո.Ավարտին է մոտենում Հայաստանում  "Մեծ Մասրիկ" արդյունաբերական նշանակության արևային էլեկտրակայանի շինարարությունը։ Այդ մասին փետրվարի 28-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ում թեկնածությունը ՀՀ կառավարությունը կրկին առաջադրել է ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար:

"Հյուսիս-Հարավ" նախագծի շրջանակում Երևան-Գյումրի մայրուղին պատրաստ կլինի 2025 թվականի վերջին
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 17:51

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ քննարկվել է «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները:

 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 15:22

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20