Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 20:39

Արմինֆո. Մարտի 22-ին Հայաստանի ֆոնդային բորսայի Գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը ստորագրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի արժեկտրոնային պարտատոմսերի ցուցակման որոշումը, համաձայն որի՝ ընկերության պարտատոմսերը մարտի 27-ից կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմանական (Abond) ցուցակ և կթույլատրվեն դրանցով  հասցեական առևտուրը և Ռեպո գործարքների կնքումը։ 

Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 13:32

Արմինֆո. Ադրբեջանը չի հրաժարվում հայկական էներգետիկայի ամենացավոտ հատվածներից մեկին՝ Հայկական ատոմային էլեկտրակայանին "հարվածելու" փորձերից, որն ապահովում է երկրում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդը՝ ամենացածր սակագնով:

ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 11:38

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, որը հասանելի է վեբ տարբերակով՝  https://self-portal.taxservice.am/։ ՊԵԿ հաղորդագրության համաձայն, համակարգի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր։

Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազել
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 10:02

Արմինֆո. Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը մեկ տարվա ընթացքում նվազել է 0,2 տոկոսային կետով։ Այդ մասին են վկայում Wall Street Journal թերթի հետ համատեղ Heritage հիմնադրամի իրականացրած հետազոտությունների տվյալները։

"ՀԿԵ" ՓԲԸ-ը կասեցնում է տոմսերի վաճառքը «Միռ» քարտով
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 09:43

Արմինֆո. "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ն մարտի 30-ից կասեցնում է տոմսերի վաճառքը "Միռ" քարտի միջոցով: Այդ մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 19:22

Արմինֆո.Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում մարտի 18-22-ը տեղի է ունենում Կանաչ Կլիմայի Հիմնադրամի տարածաշրջանային երկխոսությունը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչների հետ։

IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 19:19

Արմինֆո.2024 թվականի մարտի 21-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2OER2 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 17:01

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դը Քրուն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, մի շարք երկրների նախագահներ, վարչապետներ և ներկայացուցիչներ: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, գագաթնաժողովին վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

Կառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխություն
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 13:30

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հաճախորդների միջազգային օրը IDBank-ում
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 18:50

Արմինֆո.Մարտի 19-ին նշվում է Հաճախորդների միջազգային օրը, IDBank-ում էլ որոշեցին բաց չթողնել այս կարևոր առիթը՝ յուրահատուկ կերպով շնորհավորելու հաճախորդներին ու նրանց անակնկալ մատուցելու։

ԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 14:35

Արմինֆո. Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ ՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար։ Ազգային ժողովը մարտի 20-ի լիագումար նիստում վավերացրել է "Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության մասին" համաձայնագիրը:

Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 13:57

Արմինֆո.Հայաստանի բանկային հատվածում վարկավորման ծավալի աճը 2023 թվականին արագացել է ՝ 13%-ից մինչեւ 21%՝ հասնելով 5.8 տրլն դրամի (14.2 մլրդ դոլար)։ Սակայն, պարզվել է, որ դա բավարար չէր շահույթն անկումից փրկելու համար, որը 2022 թվականին 3 անգամ աճից հետո 2023 թվականին կրճատվել է 9,2% - ով՝ կազմելով 229.9 մլրդ դրամ (567.9 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի  ֆինանսական վարկանիշի 31.12.2023 թ. տվյալները։

Արտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 13:44

Արմինֆո.Լոռու մարզում գտնվող արտակարգ իրավիճակների օդանավակայանը հանվելու է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից: ՀՀ Ազգային ժողովը մարտի 20-ի լիագումար նիստում համապատասխան փոփոխություններ է կատարել մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրում:

Իրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 11:23

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 13:48

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձեւաչափ ՝ SAFE (Simple agreement for future equity) ։ ՀՀ Ազգային ժողովը մարտի 19-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Բաժնետիրական ընկերությունների մասին"օրենքում փոփոխությունները:

Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 13:46

Արմինֆո. Մարտի 30 - ից կասեցվում է Հայաստանի և Ռուսաստանի ազգային քարտային համակարգերի՝ ArCa-ի և "Միր"-ի զուգակցումը:

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 12:30

Արմինֆո.Տեղեկացնում ենք, որ МИР քարտային համակարգի օպերատորի նկատմամբ կիրառված սահմանափակումներով պայմանավորված՝ Հայաստանի տարածքում МИР քարտերի լիարժեք աշխատանքը մեր POS-տերմինալներում և բանկոմատներում հնարավոր չի լինի ապահովել։

Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 12:13

Արմինֆո.Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը 2024թ. մարտի 1-ի դրությամբ կազմել է 228 մլրդ դրամ ։ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ 2024 թվականի մարտի 1-ի դրությամբ Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների և տնտեսավարողների միջև կնքվել է վարկային/լիզինգային 3955 պայմանագիր: Վերջին 12 ամիսների ընթացքում պորտֆելի միջին ամսական աճը կազմել է 12 մլրդ ՀՀ դրամ։

Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ Հայաստանում
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 11:47

Արմինֆո. Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն Հայաստանի ողջ տարածքում։ ՀՀ Ազգային ժողովը մարտի 19-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Առեւտրի եւ ծառայությունների մասին" օրենքում եւ հարակից փաստաթղթերի փաթեթում  փոփոխությունները:

Փոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներով
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 11:46

Արմինֆո. Fly Arna ավիաընկերությունը ֆինանսական պատճառներով կասեցրել է իր գործունեությունը ավիափոխադրումների շուկայում: Այդ մասին մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։



Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20