Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 18:39

Արմինֆո.

 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 18:04

Արմինֆո.

Երեւանում տեղի կունե առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը, որի բանախոսներից մեկը ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանն է
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 15:45

Արմինֆո. Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին Dvin Music Hall-ում։ Այն կազմակերպվել է Freedom Broker Armenia-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ, և նախատեսվում է դառնալ ֆինանսական ոլորտի նշանակալից իրադարձություն:

S&P-ը Հայաստանի սուվերեն վարկանիշը հաստատել է "BB-" մակարդակում ՝ "Կայուն" կանխատեսմամբ ՝ 2024 թվականին ակնկալելով ՀՆԱ-ի 6,2% աճ
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 15:37

Արմինֆո.S & P Global Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է  արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշային գնահատականները "BB-/B" մակարդակում ՝ երկարաժամկետ վարկանիշների "Կայուն" կանխատեսմամբ: Այդ մասին նշվում է S & P Global Ratings-ի հաղորդագրությունում, որտեղ նշված է, որ վարկանիշի կայուն կանխատեսումն արտացոլում է հաշվեկշիռը հաջորդ տարի Հայաստանի տնտեսական աճի բարենպաստ հեռանկարների և համեմատաբար համեստ զուտ պետական պարտքի, ինչպես նաև վճարային հաշվեկշռի առկա խոցելիության և աշխարհաքաղաքական բարձր ռիսկերի միջև:

Մարտ ամսին Հայաստանում աշխատանքի կանցնի  օդային բեռնափոխադրումների ընկերությունը
 Շաբաթ, 24 Փետրվարի 2024, 13:20

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ քննարկելու կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

Նախարար. Հայաստանը Հնդկաստանին առաջարկում է երկիրը Եվրոպայի հետ կապող այլընտրանքային առեւտրային երթուղի
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 12:52

Արմինֆո.Առևտրային նավերի վրա հութիների հարձակումների առնչությամբ Կարմիր ծովում ծագած խնդիրների ֆոնին՝ Հայաստանը Հնդկաստանին առաջարկում է այլընտրանքային առևտրային երթուղի, որը կարող է երկիրը կապել Եվրոպայի հետ։ Այդ մասին հնդկական ANI գործակալությանը հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Նյու Դելիում ընթացող միջազգային քաղաքագիտական համաժողովի հարթակներում։

Հայաստանի իշխանությունները որոշել են ժամանակավորապես հրաժարվել աշխատանքային միգրանտներին հարկելուց
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 10:58

Արմինֆո.Արձագանքելով քաղաքացիների օբյեկտիվ դժգոհությանը ՝ Հայաստանի իշխանությունները որոշել են արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին օրենքով սահմանված ժամկետում չհարկել, եթե նրանք եկամտային հարկ են վճարել եկամուտ ստանալու երկրում: Այդ մասին փետրվարի 23-ին կառավարության նիստում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է 2024թ. ապրիլի 1-ից ԱՊՊԱ պայմանագրերում բանկային հաշվի համարը նշելու անհրաժեշտության մասին, թե ինչ պետք է անեն օտարերկրացիները՝ առայժմ չի հաղորդվում
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 18:08

Արմինֆո. Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ սույն թվականի ապրիլի 1-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 2023թ-ի ապրիլի 25-ի թիվ 14-Լ որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2023թ-ի հունիսի 27-ին գրանցված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները։

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է Հարավային Կովկասում. Փաշինյան
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 16:33

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 22-ի առավոտյան այցելել է «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:

Հայկական հեռախոսահամար ձեռք բերելն այժմ հնարավոր է աշխարհի ցանկացած կետից
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 11:17

Արմինֆո. Team Telecom Armenia-ի հեռախոսահամար գնելու համար այլևս պարտադիր չէ լինել Հայաստանում կամ մոտենալ մասնաճյուղ։ Team-ը, առաջինը Հայաստանում, թվային լուծումների շնորհիվ բացառիկ հնարավորություն է տալիս My Team հավելվածի միջոցով գնել eSIM քարտ և ակտիվացնել այն աշխարհի ցանկացած կետից։

RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր  
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 10:11

Արմինֆո.Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր 2023 թվականի ընթացքում նշանակալի արդյունքների հասնելու և RIA համակարգի բիզնեսի աճին աջակցելու համար:

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն համագործակցություն կսկսի ՌԶԳ-ի հետ՝ Լոռիում, Տավուշում, Վայոց Ձորում և Սյունիքում կայուն զբոսաշրջության զարգացման համար
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 18:53

Արմինֆո. Փետրվարի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող և իրականացվող «Բնական լանդշաֆտների պահպանումը հանուն Հայաստանում տնտեսության զարգացման» ծրագրի շրջանակներում։

Ռուստամ Բադասյան. Մինչև աշխատանքային միգրանտների հարկման հարցի վերջնական լուծումը հարկադրանքի միջոցներ չեն կիրառվի
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 15:06

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) Ֆինանսների նախարարության հետ քննարկում է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող որոշակի խմբերի քաղաքացիների համար արտոնությունների կիրառման հարցը: Այդ մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

ՀԲՄ ղեկավար. Հայաստանի բանկային համակարգի RoE ցուցանիշը համադրելի է դարձել համանման տնտեսություն ունեցող երկրների հետ
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024, 18:00

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2023 թվականին կազմել է 230 մլրդ դրամ, ինչը 12,5% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին: Այդ մասին փետրվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։ Նա նշել է, որ նվազումը պայմանավորված է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով։

Դանիել Ազատյանը՝  Հայաստանից HSBC-ի հեռանալու մասին. Այդ որոշումը 10 օրում չի կայացվել
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024, 15:26

Արմինֆո.HSBC խումբը տեղաշարժում էր իր կապիտալը և կենտրոնանում նախընտրելի շուկաների վրա՝ համաձայն վերջին տարիների քաղաքականության։ Միայն 2021 թվականից, ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, խումբը դուրս է եկել 7 երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի մանրածախ վարկավորումից։

Հայաստան փոխանցումների զուտ ներհոսքը 2023 թվականին կրճատվել է 36%-ով
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024, 18:58

Արմինֆո. Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2023 թվականին կրճատվել է 36%-ով, բացարձակ թվերով ՝ 2.6 մլրդ դոլարից նվազել է մինչև 1.7 մլրդ դոլար։ Ինչպես վկայում է 2022 թվականի դինամիկան, այդ ցուցանիշը աննախադեպ աաճել էր՝ եռապատկվել էր։

Bank of Georgia-ն հայտարարել է 303.6 մլն դոլարով "Ամերիաբանկի" ձեռք բերման շուրջ նախնական համաձայնության մասին
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024, 14:21

Արմինֆո. Bank of Georgia Group PLC-ը (BOGG) հայտարարել է Հայաստանի առաջատար բանկի՝ "Ամերիաբանկ" ՓԲԸ-ի ձեռք բերման շուրջ նախնական համաձայնության մասին: Գործարքի գինը կկազմի շուրջ 303.6 մլն դոլար։

Ի՞նչ գիրք նվիրել Գրքի տոնին․ խորհուրդներ Իդրամից և IDBank-ից
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 17:19

Արմինֆո.Տարվա ամենագրքառատ տոնն արդեն մոտ է․  այս օրերին քաղաքում ամենաշատ գնվող ու նվիրվող իրը գիրքն է հաստատ, չնայած գիրքն «իր» կոչելը, իհարկե, մեղք է։ Գրախանութների հատուկ առաջարկները գերազանցում են ամանորյա ակցիաները, գրքի հերթերն էլ հիշեցնում են հին ու բարի օրերը, երբ մարդիկ գիրք գնելու համար հերթ էին կանգնում։

ՊԵԿ. Հայաստանի ռեզիդենտ ֆիզիկական անձինք պետք է հարկ վճարեն արտասահմանում ստացած եկամուտների համար
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 16:59

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով «արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիներին հարկելու» թեմայով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող հրապարակումները, անհրաժեշտ է համարում հայտնել, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ կարգավորումները նոր չեն:

Փորձագետ. ՊԵԿ-ը աշխատանքային միգրանտներին պետք է հակեր վերջիններիս իրազեկման լայնածավալ արշավից հետո միայն, ինչը չի արվել
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 16:48

Արմինֆո. Աշխատանքային միգրանտներին հարկելու և չվճարելու դեպքում տուգանքներ սահմանելու մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի որոշումը  չափազանց անարդար է: Այդ մասին փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայկական Կարիտաս" միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը։



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63