Արմինֆո.ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է 2017 թ. ապահովել ՏՏ ոլորտի 20% աճ: Այս մասին մարտի 23-ին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, հայտարարել է փոխնախարար Բորիս Դեմիրխանյանը, «Ֆրանկոֆոնիայի ստարտապներ և թվային նորարարություններ» տնտեսական հանդիպման շրջանակներում, որը տեղի է ունենում «Ֆրանկոֆոնիայի 15 օրեր – 2017» միջոցառման շրջանակներում: «Սա շատ լավ ցուցանիշ է», - ընդգծել է նա:
Այս առումով փոխնախարարը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում կան նոր աշխատատեղերի ստեղծման պլաններ, որոնց թիվը կլինի «համեստ»: Սակայն, մինչև 2025 թվականը, նրա խոսքով, նախարարությունը մտադիր է աշխատատեղերի թիվն ավելացնել 3 անգամ, մինչև 25-30 հազար: Ըստ փոխնախարարի, նոր ստեղծվող ընկերությունները կլինեն միջազգային:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցության առումով ՏՏ ոլորտում, փոխնախարարը նշել է. «Պատմականորեն եղել է այնպես, որ ՏՏ հարցերում մենք կողմնորոշվել ենք Ամերիկայով, բայց, այնուամենայնիվ, եվրոպական փորձի ինտեգրումը դրական դեր կխաղա ոլորտի զարգացմանը, մասնավորապես, տնտեսության համար»: Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներն այդ գործընթացն սկսել են ավելի շուտ` ՏՏ թվայնացումը: Ըստ փոխնախարարի, այսօր Հայաստանի ՏՏ ոլորտում առկա է օտարերկրյա ներդրումների պակասը, բայց ամենագլխավոր պրոբլեմը նա համարում է ՏՏ լուծումների ոչ պատշաճ ներգրավվածությունը երկրի տնտեսությունում:
Գնահատելով հայկական ստարտապը, փոխնախարարը նշել է. Ամենագլխավորը, ինչի առջև ներկայումս կանգնած ենք, դա անցումն է ստարտապի ձևաչափից acceleration և acceleration exit ստարտապներին: Հենց որ այդ շղթան ստեղծվի, իսկ այժմ մենք աշխատում ենք դրա վրա, այն ժամանակ կերլի է ասել, որ ոլորտը կայացել է»:
Նշենք, «Ֆրանկոֆոնիայի ստարտապներ և թվային նորարարություններ» տնտեսական հանդիպման շրջանակներում, որը տեղի է ունենում «Ֆրանկոֆոնիայի 15 օրեր – 2017» միջոցառման շրջանակներում նախատեսվում է կարծիքների և փորձի ոլորտի փորձագետների միջև: Իսկ միջոցառումից հետո երիտասարդ ձեռներեցների համար կանկացվի սեմինար թեմայի տեղի կունենա «Ինչպես գտնել ստարտապի գաղափար»: թեմայով սեմինար: